«Հրապարակ». Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին

«Հրապարակ». Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին

Fri, 25 Sep 2026 11:15:57 +0400


Երեկվանից Կոտայքի մարզի, Երեւանի մի շարք վարչական շրջանների բնակիչները բողոքում են խմելու ջրի պղտոր լինելուց, ինչպես նաեւ՝ տհաճ համից ու հոտից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին՝ ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին եւ գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչեւ փոփոխությունների վերացումը եւ պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր: Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա ջուր» ընկերությանը»,- հայտնում են կենտրոնից։

Հատկանշական է, որ ՀՎԿԱԿ-ը շեղումներ նկատելու դեպքում ոչ թե բնակիչներին հորդորում է դիմել իրենց, այլ ուղղորդում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմը՝ այն դեպքում, երբ հենց իրենց է վերապահված վերահսկման եւ կանխարգելման գործառույթը։ «Վեոլիա ջուրը» մինչ այս պահը չի անդրադարձել ջրի որակի վերաբերյալ բողոքներին, սակայն հայտարարություն է տարածել, որ երեկ երեկոյան վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը, ինչից հետո մի շարք հասցեների ջրամատակարարումը դադարեցվել է, եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

6 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

6 ժամ ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

6 ժամ ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

7 ժամ ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

7 ժամ ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

7 ժամ ago