«Մարդասպան են կամ՝ դավաճան»․ Զելենսկին զայրացրել է Հրվ․Կորեիայի նախագահին
Fri, 25 Sep 2026 11:30:54 +0400
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժէ Մյոնը կտրուկ քննադատել է Վլադիմիր Զելենսկուն երկու հյուսիսկորեացի բանտարկյալների Սեուլ տեղափոխման վերաբերյալ նրա հրապարակային հայտարարության համար։
Նա հայտարարել է, որ Սեուլը և Կիևը համաձայնել են չհրապարակել այս տեղեկատվությունը, քանի որ այս հարցը «մեծ ազդեցություն ունի Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վրա»։
«Յուրաքանչյուր ոք, ով իր սեփական մանր շահույթի համար վնասում է մեկի կյանքին, ազգային շահերին և անվտանգությանը, կոչվում է մարդասպան կամ դավաճան։ Ես չգիտեմ ուկրաինական կողմի հանգամանքները, որը խախտել է չհրապարակման մասին համաձայնագիրը և հրապարակել տեղեկատվությունը, բայց դա խորապես ցավալի է», – գրել է Լի Չժե Մյոնը X-ում։