Պահանջում ենք ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ․ «ՀայաՔվե»

Պահանջում ենք ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ․ «ՀայաՔվե»

Fri, 25 Sep 2026 12:03:12 +0400


Վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմել և հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թիրախավորող մի զրպարտչական զեկույց, որը հիմնված է բանսարկությունների, մամուլի շինծու հրապարակումների և որոշ կարգալույծ հոգևորականների սուտ և անանուն մատնությունների վրա։ Սա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ։ Փաշինյանն ակնհայտ վերազանցել է իր լիազորությունները՝ կարգադրելով պատրաստել նմանօրինակ զեկույց, ՊՈԱԿ-ն էլ վերազանցել է իր լիազորությունները՝ կատարելով Փաշինյանի ակնհայտ ապօրինի կարգադրությունը։

Ներխուժելով Եկեղեցու կանոնական հարցերի տիրույթ՝ թե՛ պատվիրատուն և թե՛ կատարողը կոպտորեն ոտնահարել են Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածները, միջազգային տարբեր իրավանորմերի, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու պետությունից անջատ լինելու հանգամանքը։
Այս հակաիրավական ու հակաբարոյական զեկույցը նաև սպասարկում է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի օրակարգը, որի նպատակն է կազմաքանդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, խարխլել հայ ժողովրդի ազգային-հոգևոր ինքնության հզոր հիմնասյունը, նվաստացնել ողջ հայությանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է այս հանցավոր գործողությունը և պահանջում ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Սահմանադրության և օրենքի առաջ պատասխան են տալու ինչպես սույն զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, դրա անմիջական պատվիրատուները, այնպես էլ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն ընդունած ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, քանի որ նշված զեկույցը բխում է հենց այդ ծրագրի հակասահմանադրական դրույթներից։ Պատասխանատվությունը լինելու է անհատականացված` անկախ այն հանգամանքից, թե ում ինչ պայմաններում է իջեցվել հակասահմանադրական այս պատվերը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

6 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

6 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

6 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

7 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

7 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

7 ժամ ago