Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Fri, 25 Sep 2026 13:15:32 +0400


CNBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական ներդրումներ է կատարել նավթագազային մի շարք ընկերություններում, որոնք զգալիորեն արժեւորվել են Իրանի դեմ սկսված պատերազմի այս՝ ավելի քան կես տարվա ընթացքում։ Պարբերականը նշում է, որ ինը խոշոր նավթագազային ընկերությունում Թրամփը ներդրել է, ընդհանուր առմամբ, 1,5-4,4 միլիոն դոլար՝ ըստ այս տարվա փետրվարի 27-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող հաշվետվությունների տվյալների։
Նշված ընկերություններն են՝ • Chevron • ConocoPhillips • Exxon Mobil • Kinder Morgan • Marathon Petroleum • Occidental Petroleum • Phillips 66 • Valero Energy • Williams Companies։

CNBC-ն այդ ներդրումների արժեւորումը գնահատել է՝ ելակետ ընդունելով այս տարվա փետրվարի 27-ին այդ ընկերությունների բաժնետոմսերի բորսայական սակարկություններով ձեւավորված արժեքը եւ օգոստոսի 31-ի արժեքը։ Դրա հիման վրա էլ՝ նախնական ներդրումները փետրվարին եղել են 1,5 միլիոն, այդ ներդրումների վերջնական արժեքը եռապատկվել է՝ մոտավորապես հասնելով 4,4 միլիոն դոլարի։ Ընդ որում, նույնիսկ պատերազմի այս վեց ամիսների ընթացքում բաժնետոմսերի առքուվաճառքը շարունակվել է, թեեւ հնարավոր չի եղել պարզել, թե կոնկրետ քանի բաժնետոմս է ձեռք բերվել վերջին կես տարվա ընթացքում, եւ քանիսը վաճառվել։
Ըստ էության, կարելի է արձանագրել, հայտնում է CNBC-ն, որ Իրանի դեմ պատերազմը կարելի է էներգետիկ շուկայի համար զգալիորեն ձեռնտու համարել, քանի որ գեոպոլիտիկ լարվածությունը զգալի գնային տատանումներ է առաջացնում նավթի գնի շուրջ։ Վառելիքի թանկացումն էլ բերում է նավթագազային ընկերությունների բաժնետոմսերի գնաճի, ինչն իր հերթին ավելացնում է այդ ընկերությունների բաժնետերերի, այդ թվում՝ նաեւ նախագահ Թրամփի ունեցվածքը։ Այս ամենը, ըստ լրագրողական հետաքննության, բավական հարցեր է առաջացնում։ Հնարավոր է նաեւ, որ խոսք բացվի հնարավոր շահերի բախման մասին, թեեւ պաշտոնապես Սպիտակ տնից հավաստիացրել են, որ ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ նրա ընտանքի անդամները չունեն հնարավորություն՝ ազդելու ներդրումային պորտֆելների վրա կամ որոշակի ուղղորդումներ անելու։

Ամեն դեպքում, լրագրողական հետաքննությունը լայն արձագանք է ստացել, քանի որ առկա է քաղաքական եւ բիզնես կամ ֆինանսական գործունեության բավականին քիչ պատահող համադրություն, թեեւ նրանց միջեւ ուղղակի պատճառահետեւանքային կապի բացահայտումն արդեն այլ մակարդակի հետաքննության հարց է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աստղաբանի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2027-ին

Աստղաբանի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2027-ին Mon, 09 Nov 2026 22:19:35 +0400 Ռուս աստղաբան Տամարա…

9 րոպե ago

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ

ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ Mon, 09 Nov 2026 22:15:05 +0400 Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղի…

14 րոպե ago

Էրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետ

Էրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետ Mon, 09 Nov 2026 22:12:02 +0400…

17 րոպե ago

Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց

Զոհերի թիվն աճում է․ Էրդողանը նոր տվյալ ասաց Mon, 09 Nov 2026 22:07:48 +0400 Թուրքիայի…

21 րոպե ago

Օլիմպիական չեմպիոնը հավակնում է նախագահի պաշտոնին

Օլիմպիական չեմպիոնը հավակնում է նախագահի պաշտոնին Mon, 09 Nov 2026 22:00:53 +0400 Ֆրանսիացի ձյուդոիստ, Օլիմպիական…

28 րոպե ago

Տեղին է հարցը. ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը

Տեղին է հարցը. ի՞նչ է քննարկվել նախքան ադրբեջանցի քաղաքացու վերադարձը Mon, 09 Nov 2026 21:45:36…

43 րոպե ago