Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Իրանի դեմ պատերազմը, Թրամփի ներդրումները եւ շահերի բախումը

Fri, 25 Sep 2026 13:15:32 +0400


CNBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական ներդրումներ է կատարել նավթագազային մի շարք ընկերություններում, որոնք զգալիորեն արժեւորվել են Իրանի դեմ սկսված պատերազմի այս՝ ավելի քան կես տարվա ընթացքում։ Պարբերականը նշում է, որ ինը խոշոր նավթագազային ընկերությունում Թրամփը ներդրել է, ընդհանուր առմամբ, 1,5-4,4 միլիոն դոլար՝ ըստ այս տարվա փետրվարի 27-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող հաշվետվությունների տվյալների։
Նշված ընկերություններն են՝ • Chevron • ConocoPhillips • Exxon Mobil • Kinder Morgan • Marathon Petroleum • Occidental Petroleum • Phillips 66 • Valero Energy • Williams Companies։

CNBC-ն այդ ներդրումների արժեւորումը գնահատել է՝ ելակետ ընդունելով այս տարվա փետրվարի 27-ին այդ ընկերությունների բաժնետոմսերի բորսայական սակարկություններով ձեւավորված արժեքը եւ օգոստոսի 31-ի արժեքը։ Դրա հիման վրա էլ՝ նախնական ներդրումները փետրվարին եղել են 1,5 միլիոն, այդ ներդրումների վերջնական արժեքը եռապատկվել է՝ մոտավորապես հասնելով 4,4 միլիոն դոլարի։ Ընդ որում, նույնիսկ պատերազմի այս վեց ամիսների ընթացքում բաժնետոմսերի առքուվաճառքը շարունակվել է, թեեւ հնարավոր չի եղել պարզել, թե կոնկրետ քանի բաժնետոմս է ձեռք բերվել վերջին կես տարվա ընթացքում, եւ քանիսը վաճառվել։
Ըստ էության, կարելի է արձանագրել, հայտնում է CNBC-ն, որ Իրանի դեմ պատերազմը կարելի է էներգետիկ շուկայի համար զգալիորեն ձեռնտու համարել, քանի որ գեոպոլիտիկ լարվածությունը զգալի գնային տատանումներ է առաջացնում նավթի գնի շուրջ։ Վառելիքի թանկացումն էլ բերում է նավթագազային ընկերությունների բաժնետոմսերի գնաճի, ինչն իր հերթին ավելացնում է այդ ընկերությունների բաժնետերերի, այդ թվում՝ նաեւ նախագահ Թրամփի ունեցվածքը։ Այս ամենը, ըստ լրագրողական հետաքննության, բավական հարցեր է առաջացնում։ Հնարավոր է նաեւ, որ խոսք բացվի հնարավոր շահերի բախման մասին, թեեւ պաշտոնապես Սպիտակ տնից հավաստիացրել են, որ ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ նրա ընտանքի անդամները չունեն հնարավորություն՝ ազդելու ներդրումային պորտֆելների վրա կամ որոշակի ուղղորդումներ անելու։

Ամեն դեպքում, լրագրողական հետաքննությունը լայն արձագանք է ստացել, քանի որ առկա է քաղաքական եւ բիզնես կամ ֆինանսական գործունեության բավականին քիչ պատահող համադրություն, թեեւ նրանց միջեւ ուղղակի պատճառահետեւանքային կապի բացահայտումն արդեն այլ մակարդակի հետաքննության հարց է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո Mon, 30 Nov 2026 00:34:14 +0400 Latest news from…

16 րոպե ago

Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է

Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է Mon, 30 Nov 2026 00:31:00 +0400 Նոյեմբերի…

19 րոպե ago

Փաշինյանն իր խոստման համաձայն իր թաթիկները պիտի կտրի, հետո Հ1-ում Պետրոսին ցույց տա

Փաշինյանն իր խոստման համաձայն իր թաթիկները պիտի կտրի, հետո Հ1-ում Պետրոսին ցույց տա Mon, 30…

24 րոպե ago

Սեւանի ազգաբնակչությունը վստահության քվե տվեց Սարգիս Մուրադյանին

Սեւանի ազգաբնակչությունը վստահության քվե տվեց Սարգիս Մուրադյանին Mon, 30 Nov 2026 00:21:45 +0400 Latest news…

28 րոպե ago

Մոսկվայի կենտրոնում Թուրքիայի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի կենտրոնում Թուրքիայի դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել Mon, 30 Nov 2026 00:20:19 +0400 Մոսկվայի…

30 րոպե ago

Եթե նույնիսկ ինձ էլ կալանավորելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես դեմ եմ քվեարկելու Ալիևի սահմանադրությանը․ Անուշ Միրզոյան

Եթե նույնիսկ ինձ էլ կալանավորելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես դեմ եմ քվեարկելու…

33 րոպե ago