Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»

Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»

Fri, 25 Sep 2026 14:46:32 +0400


Համաձայն հնագույն աղբյուրների մասնավորապես՝ հունա-հռոմեական աղբյուրների, հայերը համարվում են աշխարհի հնագույն ազգերից մեկը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա հենց ադրբեջանցի հետազոտողների համաձայն, «ադրբեջացի» էթնոնիմը ի հայտ է եկել 1936 թվականից սկսած, դրանցի առաջ նրանք կոչվել են կովկասյան թաթարներ, թյուրքեր:
Ըստ այդմ՝ «ադրբեջանցի» էթնոնիմը ունի 90 տարվա պատմություն:
Իմ խոսքը փաստարկելու համար այժմ կմեջբերեմ հենց ադրբեջանցի, իսկ իրականում՝ կովկասյան թաթար հեղինակներին՝ ըստ որում նրանք և պետական-քաղաքական գործիչներ են և հետազոտողներ: Մեջբերել հեղինակների խոսքը:
Այժմ խաղաղ գոյակցության մասին:

Խոսել տարբեր տարիներին հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունների մասին: մեջբերել ԽՆԴՐԱԳՐԻՑ
Ադրբեջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների վարչակազմերը պետական մակարդակով ծրագրել և 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988-1990 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, 1991-1994, 2016, 2020, 2022-2023 թվականներին Արցախի Հանրապետությունում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություններ, որոնց վերաբերյալ կան փաստագրված, անժխտելի ապացույցներ:

Ի հավելումն ասվածի՝ ցանկանում եմ նաև նշել, որ հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր այսօր 1936 թվականից հայտնի են ադրբեջանցիներ անվամբ, համատեղ խաղաղ գոյակցությունը առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ: Ինչ հիմք ունեմ այսպիսի պնդում անելու համար:

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար:», (European Commission against Racism and Intolerance, Report on Azerbaijan, adopted on 28 June 2002, p. 20, paragraph 51, 52, https://rm.coe.int/first-report-on-azerbaijan/16808b5579):
ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ հրապարակված եզրափակիչ դիտարկումների համաձայն՝

• Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:

• դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:

Ստեփան Հասան-Ջալալյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

6 րոպե ago

ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել

ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել Sat, 26 Sep 2026 22:15:41 +0400 Լրագրող…

21 րոպե ago

Ածխահանքում պայթյուն է որոտացել․ կան զոհեր եւ վիրավորներ

Ածխահանքում պայթյուն է որոտացել․ կան զոհեր եւ վիրավորներ Sat, 26 Sep 2026 22:00:42 +0400 Ռուսաստանում,…

36 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» երբեք իրական խաղաղություն չի բերելու․

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» երբեք իրական խաղաղություն չի բերելու․ Sat, 26 Sep 2026 21:45:25 +0400…

51 րոպե ago

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը

Համաձայնել են թույլատրել միջուկային էներգիայի ոլորտի տեսուչների շրջայցը Sat, 26 Sep 2026 21:30:46 +0400 Իրանը…

1 ժամ ago

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ

Հավատացեք` մենք քիչ չենք, իրենք են քիչ Sat, 26 Sep 2026 21:15:12 +0400 Առաջ էլ…

1 ժամ ago