Ալբե՜րտս․․․

Ալբե՜րտս․․․

Fri, 25 Sep 2026 15:15:23 +0400


Ցավով եմ ասում, բայց պիտի ասեմ։ Մեր հերոսների մասին վերջին շրջանում շատ քիչ ենք խոսում։ Իսկ երբ խոսում ենք, կարծես անընդհատ զգուշանում ենք՝ հանկարծ չխանգարենք նրանց ուրախությանը, ովքեր տարվել են փաշինյանական տոնախմբություններով, հանկարծ չխաթարենք Փաշինյանի խաղաղության կեղծ «արարողակարգը»։ Ի՜նչ հերոս, ի՜նչ հաղթանակ, երբ մի մեծ ռետինով փորձում են ջնջել այն ամենը, ինչ հայ ժողովուրդը ստեղծել է, ունեցել ու իր արյան գնով պահել։

Այսօր Հայաստանում մի այնպիսի «քաղցր» վիճակ է ստեղծվել, որը նմանեցնում եմ մեղրի կճուճի։ Դա կեղծ խաղաղության մեղրի կճուճն է, որ Նիկոլ Փաշինյանը դրել ու հետևում է, թե քաղցրի մեջ ոնց են խորասուզվում ու լռվում այնտեղ թափանցողները։ Մարդուն ոչ թե ցավն է սպանում, այլ այդ ցավի հանդեպ ստեղծված գաղջ լռությունը։ Այսօր այդ գաղջ լռությամբ ու անտարբերությամբ կարծես թե երկրորդ անգամ սպանում են մեր հերոսներին։

Եվ ահա՝ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոսության խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Այնքա՜ն պարզ են մատնահետքերը, որ կարիք էլ չկա ասելու, թե ով է կռվում ազգի հերոսների դեմ․․․Բայց ինձ այլ բան է հետաքրքրում՝ ի՞նչ վիճակում են հիմա նրա ծնողները։ Ակամայից բացում եմ հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը և դեռ էջ չմտած կարդում՝ Ալբե՜րտս․․․
Էլ էջ չեմ մտնում։ Երբեմն մի բառը կարող է փոխարինել հատորների։

Մինչև 2018-ը բոլորս միասին կասեինք՝ Ալբերտս։ Որովհետև Ալբերտը միայն իր ընտանիքի որդին չէր։ Նա մեր որդին էր։ Մեր զինվորը։ Մեր հերոսը։ Մեր հիշողության մի մասը։

Այսօր միայն ծնողն է ասում։ Մինչ 2018-ը թույլ չէինք տա, որ մի չարագործ ձեռք մաքրի հերոսի նկարը։ Թույլ չէինք տա խոցել մեր արժանապատվությունը, նսեմացնել ազգի ոգին։ Ահա թե ուր են մեզ իջեցրել։

․․․Բայց ես ուզում եմ հավատալ, որ մի օր նորից կկարողանանք այդ բառը ասել միասին՝ Ալբե՜րտս․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել Thu, 12 Nov 2026 10:15:30…

10 րոպե ago

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

26 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

31 րոպե ago

Բանանը ուտելու համար չէր, Փաշինյանը հասել է Դուբլին

Բանանը ուտելու համար չէր, Փաշինյանը հասել է Դուբլին Thu, 12 Nov 2026 09:51:06 +0400 Latest…

35 րոպե ago

«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ

«Հրապարակ». Անպատժելիության մթնոլորտն է երկրում ստեղծել նման իրավիճակ Thu, 12 Nov 2026 09:45:28 +0400 «Ուժեղ…

40 րոպե ago

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան Thu, 12 Nov 2026 09:30:52 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում…

55 րոպե ago