Ով է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Ով է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Fri, 25 Sep 2026 15:29:22 +0400


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին սեպտեմբեր ամսին նոր դեսպան է փոխարինել` Ֆլորիան Էսկյուդիեն, ով ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետ է, սակայն մինչև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նշանակվելը, երբեւէ դեսպանատուն չի ղեկավարել, զբաղեցրել է բարձրաստիճան դիվանագիտական և քաղաքական այլ պաշտոններ Ֆրանսիայի արտաքին գործերի և զինված ուժերի նախարարություններում, ինչպես նաև միջազգային կառույցներում (օրինակ՝ ՆԱՏՕ-ում): Նա ավարտել է Փարիզի հեղինակավոր Բարձրագույն նորմալ դպրոցը (École normale supérieure – Ulm)։

Ունի Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ, պատմության մագիստրոսի կոչում է ստացել Պանթեոն-Սորբոն համալսարանում (Université Panthéon-Sorbonne)։

Ֆլորիան Էսկյուդիեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում իր աշխատանքը սկսել է 2004 թ. հունվարից։

• 2004–2007 թթ. Եղել է ԱԳՆ ռազմավարական հարցերի վարչությունում ՆԱՏՕ-ի և եվրոպական պաշտպանության հարցերով պատասխանատու։
• 2007–2010 թթ.՝ Առաջին քարտուղար տարբեր դիվանագիտական առաքելություններում։
• 2010–2013 թթ.՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ֆրանսիայի ներկայացուցչության անդամ։
• 2013–2015 թթ.՝ ԱԳՆ գլոբալիզացիայի գլխավոր տնօրենին կից G7 և G20 հարցերով լիազոր ներկայացուցիչ, ապա միջազգային տնտեսական հարցերի փոխտնօրեն։
• 2015–2017 թթ.՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների (Լորան Ֆաբիուսի, ապա՝ Ժան-Մարկ Էյրոյի) կաբինետում տնտեսական դիվանագիտության, գլոբալ հարցերի և զարգացման գծով խորհրդական։
• 2022–2023 թթ.՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Դիվանագիտության գլխավոր ասամբլեայի» (États généraux de la diplomatie) գլխավոր քարտուղար։
• 2023–2026 թթ.՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում (Ministère des Armées) վերլուծության և ռազմավարության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ։
• 2026 թ. սեպտեմբերից՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան (սա նրա առաջին առաքելությունն է որպես դեսպանատան ղեկավար)։

Դեսպանը մի առիթով նշել է, որ մանկուց տպավորված է եղել հայկական մշակույթով ու խոհանոցով, իսկ նրա անձնական նպատակներից մեկը Հայաստանում գտնվելու ընթացքում Արագած լեռան գագաթը բարձրանալն է։ Նա այժմ հանդիպումներ է ունենում ՀՀ պաշտոնատար անձանց հետ, այսպես կոչված` ծանոթանալու փուլն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

18 րոպե ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

22 րոպե ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

26 րոպե ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

1 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

1 ժամ ago