Ալբե՜րտս․․․

Ալբե՜րտս․․․

Fri, 25 Sep 2026 15:15:23 +0400


Ցավով եմ ասում, բայց պիտի ասեմ։ Մեր հերոսների մասին վերջին շրջանում շատ քիչ ենք խոսում։ Իսկ երբ խոսում ենք, կարծես անընդհատ զգուշանում ենք՝ հանկարծ չխանգարենք նրանց ուրախությանը, ովքեր տարվել են փաշինյանական տոնախմբություններով, հանկարծ չխաթարենք Փաշինյանի խաղաղության կեղծ «արարողակարգը»։ Ի՜նչ հերոս, ի՜նչ հաղթանակ, երբ մի մեծ ռետինով փորձում են ջնջել այն ամենը, ինչ հայ ժողովուրդը ստեղծել է, ունեցել ու իր արյան գնով պահել։

Այսօր Հայաստանում մի այնպիսի «քաղցր» վիճակ է ստեղծվել, որը նմանեցնում եմ մեղրի կճուճի։ Դա կեղծ խաղաղության մեղրի կճուճն է, որ Նիկոլ Փաշինյանը դրել ու հետևում է, թե քաղցրի մեջ ոնց են խորասուզվում ու լռվում այնտեղ թափանցողները։ Մարդուն ոչ թե ցավն է սպանում, այլ այդ ցավի հանդեպ ստեղծված գաղջ լռությունը։ Այսօր այդ գաղջ լռությամբ ու անտարբերությամբ կարծես թե երկրորդ անգամ սպանում են մեր հերոսներին։

Եվ ահա՝ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոսության խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Այնքա՜ն պարզ են մատնահետքերը, որ կարիք էլ չկա ասելու, թե ով է կռվում ազգի հերոսների դեմ․․․Բայց ինձ այլ բան է հետաքրքրում՝ ի՞նչ վիճակում են հիմա նրա ծնողները։ Ակամայից բացում եմ հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը և դեռ էջ չմտած կարդում՝ Ալբե՜րտս․․․
Էլ էջ չեմ մտնում։ Երբեմն մի բառը կարող է փոխարինել հատորների։

Մինչև 2018-ը բոլորս միասին կասեինք՝ Ալբերտս։ Որովհետև Ալբերտը միայն իր ընտանիքի որդին չէր։ Նա մեր որդին էր։ Մեր զինվորը։ Մեր հերոսը։ Մեր հիշողության մի մասը։

Այսօր միայն ծնողն է ասում։ Մինչ 2018-ը թույլ չէինք տա, որ մի չարագործ ձեռք մաքրի հերոսի նկարը։ Թույլ չէինք տա խոցել մեր արժանապատվությունը, նսեմացնել ազգի ոգին։ Ահա թե ուր են մեզ իջեցրել։

․․․Բայց ես ուզում եմ հավատալ, որ մի օր նորից կկարողանանք այդ բառը ասել միասին՝ Ալբե՜րտս․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին Fri, 13 Nov 2026 11:00:13 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել Fri,…

34 րոպե ago

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային

Իրանը զգուշացնում է «թշնամուն»․ հարվածել է Բահրեյնում ամերիկյան բազային Fri, 13 Nov 2026 10:30:55 +0400…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի Fri, 13 Nov 2026 10:25:40 +0400 Հոկտեմբերի 25-ին…

54 րոպե ago

Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել

Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել Fri, 13 Nov 2026 10:22:56 +0400 Առավոտյան…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Գալյանի էմոցիաներն ու «Նուբարաշենի» դիակները

«Հրապարակ»․ Գալյանի էմոցիաներն ու «Նուբարաշենի» դիակները Fri, 13 Nov 2026 10:15:27 +0400 «Կալանավայրում Արսեն Գեւորգյանի…

1 ժամ ago