Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Fri, 25 Sep 2026 22:02:57 +0400
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսում, 31-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը․ նա մրցակցի դարպասը գրավեց անկյունայինից կատարած փոխանցումից։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, մեր թիմի առավելությունը կրկնապատկեց հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել փխարինման։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։