ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

Sat, 26 Sep 2026 10:19:44 +0400


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Այս ամիս լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և այնտեղից ամբողջությամբ տեղահանեց նրա հայ քրիստոնյա բնակչությանը։

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է արգելել 150,000 տեղահանված հայերի վերադարձը իրենց տները՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման։
Ադրբեջանը նաև քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար պահում է 20 հայերի և շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության հուշարձանները։ Վերջին դեպքերից է Շուշիի մերձակայքում գտնվող միջնադարյան գերեզմանատան ոչնչացումը։

Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ այս ամիս 150 դիվանագետներից բաղկացած խումբ այցելել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված քաղաքներ։ Այդ այցի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կեղծ կերպով ներկայացրել են միջնադարյան հայկական եկեղեցիները որպես մեկ այլ ժողովրդի պատկանող ժառանգություն։
Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտման, քաղաքական դրդապատճառներով իրականացվող ապօրինի կալանավորումների և մշակութային ժառանգության ոչնչացման հիման վրա։

Մենք կոչ ենք անում այս Խորհրդին ձեռնարկել գործուն միջոցներ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը իրենց հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման երաշխիքներով։

Դրան հասնելու գործնական միջոցներից մեկը կարող է լինել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության ֆորումի աջակցությունը»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետն ասաց ՝ հարձակվելու են մեզ վրա․․․

Վարչապետն ասաց ՝ հարձակվելու են մեզ վրա․․․ Tue, 29 Sep 2026 22:30:11 +0400 Իսրայելի պաշտպանության…

7 րոպե ago

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Tue, 29 Sep 2026 22:29:01 +0400 Գրող, բանաստեղծ,…

8 րոպե ago

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել Tue, 29 Sep 2026 22:17:51…

19 րոպե ago

Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ

Հրաձգություն՝ ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ․ կան տուժածներ Tue, 29 Sep 2026 22:00:34 +0400 Զանգվածային հրաձգություն…

36 րոպե ago

Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»

Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն» Tue, 29 Sep 2026 21:45:28…

51 րոպե ago

Ոչ դպրոց են թողնում մտնենք, ոչ պետական հիմնարկներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ոչ դպրոց են թողնում մտնենք, ոչ պետական հիմնարկներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Tue, 29 Sep 2026…

1 ժամ ago