«Հրապարակ»․ Մեղվաբույծը` քաղաքապետի թեկնածու

«Հրապարակ»․ Մեղվաբույծը` քաղաքապետի թեկնածու

Sat, 26 Sep 2026 10:25:37 +0400


Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որի առաջնորդը Տիգրան Խզմալյանն է, Մեղրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այսպիսով Մեղրիի ընտրություններին մասնակցելու է 4 ուժ` «Ապրելու երկիր»-ը, ՔՊ-ն, Հայաստանի եվրոպական եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները։ Մեզ հետ զրույցում խոսելով Մեղրիում իրենց մասնակցության, շանսերի եւ սպասելիքների մասին՝ Տիգրան Խզմալյանը նկատեց.

«Մենք ելնում ենք երկու հանգամանքից: Հայաստանի եվրոպական կուսակցությունը որոշել էր չմասնակցել հունիսի 7-ի պառլամենտական ընտրություններին` ինչու, որովհետեւ արեւմտամետ ուժերը չմիավորվեցին, եւ անիմաստ դարձավ առանձին-առանձին մասնակցելը: Եվրադաշինք այդպես էլ չկազմվեց, եւ առանձին արեւմտամետ ուժերը պարտության էին դատապարտված: Պարզ է, որ մենք այդ խայտառակությանը չէինք մասնակցելու: Այժմ մենք կարծում ենք, որ քաղաքական պայքարը պետք է տեղափոխենք մարզային կառավարման մակարդակի շրջաններ: Մենք այսօր չունենք խորհրդարան: Այսօրվա խորհրդարանը նախորդի քոփի փեստն է, հայաստանյան պառլամենտն այսօր քաղաքական կառույց չէ: Մեկ տարի առաջ մեր կուսակցության փոքր պատվիրակությունն անցավ Հյուսիս-Հարավ ճանապարհով, այն, մեր համոզմամբ, Հայաստանի իրական փրկությունն է: Այն արդեն մոտ 10 տարի է՝ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այդ ընթացքում մենք կանգառ կատարեցինք Մեղրիում եւ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ: Հենց այդ ժամանակ այնտեղ ծանոթացա Մեղրիի նախկին քաղաքապետ Արշալույս Հովհաննիսյանի հետ: Նա 2012-2016 թթ․ եղել է քաղաքապետ: Այս ընթացքում քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում, մեղվաբուծությամբ էր զբաղվում, սակայն հետաքրքրվում էր քաղաքականությամբ, հատկապես` Եվրոպական կուսակցության գործունեությամբ։ Նա մոտեցավ մեզ, ասաց, որ ամբողջապես կիսում է մեր մոտեցումները եւ կարծում է, որ Եվրոպան է մեր փրկությունը: Հետո վերջերս զանգահարեց ինձ, եւ ես տվեցի իմ համաձայնությունը, որպեսզի նա մեր կուսակցությամբ մասնակցի Մեղրիի ավագանու ընտրություններին: Մենք որոշել ենք մասնակցել այս ընտրություններին, Մեղրին մեզ համար շատ կարեւոր քաղաք է: Մի քանի համայնքներում քննարկումներ ունեցանք եւ կանգնեցինք Մեղրիի վրա: Այն Հայաստանի ռազմավարական կարեւորագույն կետն է»:

Նա ասում է, որ այս պահի դրությամբ ամեն բան նորմալ է, իշխանությունները դեռ խոչընդոտներ չեն ստեղծել իրենց համար. «Խոչընդոտներ եղան 2025 թվականին` «Եվրաքվեի» հետ կապված: Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եվրաիմիտացիա է ստեղծել, նա օլիգարխիկ թիմի շարունակությունն է: Հայաստանի իշխանությունը վարում է աղետալի քաղաքականություն, Եվրոպայի դրոշը ձեռքին պահած՝ գնում է լրիվ այլ ուղղությամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո Wed, 11 Nov…

22 րոպե ago

#Ուղիղ․ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

#Ուղիղ․ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց Wed, 11 Nov 2026 10:57:17…

25 րոպե ago

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել Wed, 11 Nov 2026…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի կատարել

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ

«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ Wed, 11 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մահացել է հանցագործության հետեւանքով

«Հրապարակ»․ Մահացել է հանցագործության հետեւանքով Wed, 11 Nov 2026 09:45:21 +0400 Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն…

2 ժամ ago