«Հրապարակ»․ Մահացել է հանցագործության հետեւանքով

«Հրապարակ»․ Մահացել է հանցագործության հետեւանքով

Wed, 11 Nov 2026 09:45:21 +0400


Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանը, ըստ տարածված տեղեկությունների, մի քանի օր շարունակ բողոքել է կրծքավանդակի շրջանում ցավերից: Փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք` որքանո՞վ էր իրավաչափ ընտրակաշառքի մեղադրանքով անձին կալանավորելու որոշումը, եւ եթե Արսեն Գեւորգյանն օրեր շարունակ գանգատներ է ունեցել, գործ ունենք մասնագիտական անփութությա՞ն, թե՞ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված միտումնավոր անգործության հետ:

– Շատ բարդ հարց եք տալիս, ես ուզում եմ հավատալ, որ այդ ցածր օղակի կադրերը՝ բժիշկները, սովորական քրեակատարողականի ծառայողները, պատրաստված չեն այդ կարգի նշանակության գործերով, այլ, ավելի շուտ՝ ուղղակի համակարգի վատ աշխատանքի արդյունքն է:

– Արդյո՞ք այս մեղադրանքի պարագայում պարտադիր էր կալանավորումը:

– Քանի որ դետալներին ծանոթ չեմ, չեմ կարող ասել, թե ինչ մեղադրանք էր, բայց այն, որ ինքն իր ոճով, տեսագրությունների տարածումներով, հայտարարություններով ու ընտրությունների նախաշեմին էր` նմանեցրել եմ բոլոր այն գործերին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ձեւով անում էր, վերջում պարզվում էր, որ հանցագործություն չկա: Շատ ավելի հակված եմ հավատալու, որ այս պարագայում էլ ոչինչ չի եղել, ու քաղաքական հետապնդման էր ենթարկվում:

– Արսեն Գեւորգյանի մահը, ըստ Ձեզ, իշխող ուժի՞, թե՞ առանձին գերատեսչությունների պատասխանատվության տակ է:

– Այստեղ խոսքը հասարակական պատասխանատվության մասին չէ՝ քրեական պատասխանատվության մասին է՝ մարդը մահացել է հանցագործության հետեւանքով: Հիմա դա մի հանցանք է, թե մի քանի հանցանք՝ դեռ պետք է պարզվի: Այսինքն, դա ծառայության անփութություն է, հատկապես եթե ասում եք, որ բողոքներ ունեցել է, թե՞ մենակ ապօրինի քրեական հետապնդման արդյունքում է՝ դեռ պետք է պարզվի: Բայց որ ապօրինի միջամտության շղթայի հետեւանքով է դրան հասել՝ միանշանակ է:

– Իսկ քաղաքական պատասխանատվություն ո՞վ պետք է կրի, օրինակ, արդարադատության նախարարը պե՞տք է հրաժարական տա Արսեն Գեւորգյանի մահից հետո:

– Դե, արդարադատության նախարարը, երբ իրեն ասում են՝ պայմանները լավը չեն, ցինիզմով ասում է՝ այդ մարդկանց չեմ բերելու, մեր տանը պահեմ, թեպետ իր պարտականությունն է պայմանների բարելավումը, այդ մարդկանցից որեւէ պատասխանատվության զգացում, խղճի խայթ ակնկալելը սուտ բան է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա Thu, 12 Nov 2026 11:00:53 +0400 Երեկ…

18 րոպե ago

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին Thu, 12 Nov 2026 11:00:50 +0400 ԱՄՆ…

18 րոպե ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Thu, 12 Nov 2026 10:59:52 +0400…

19 րոպե ago

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը Thu, 12…

33 րոպե ago

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

48 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

48 րոպե ago