13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում

Wed, 11 Nov 2026 09:32:16 +0400


Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

​«Պատճա՞ռը. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։

Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը…Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում մենակ ու կորել գրողի ծոցը։

Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանաք։

​Հիմա` հարց.

​Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն-մենակ թողնել փողոցում։

​Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը։

Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ Պահանջում եմ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել…​ Լինելու եմ հետևողական….»,-գրել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա

Փաշինյանից հեռանալը դրական է ազդում մտավոր կարողությունների վրա Thu, 12 Nov 2026 11:00:53 +0400 Երեկ…

18 րոպե ago

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին

Թրամփի «ծանր հրետանին» կրկին Մոսկվայում է․ կհանդիպեն Պուտինին Thu, 12 Nov 2026 11:00:50 +0400 ԱՄՆ…

18 րոպե ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ Thu, 12 Nov 2026 10:59:52 +0400…

19 րոպե ago

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը

«Հրապարակ». 4 հարկանի շենքի կողքին 25 հարկանի շենքի թույլտվություն է տալիս Տիգրան Ավինյանը Thu, 12…

33 րոպե ago

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

48 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

48 րոպե ago