ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների

Sat, 26 Sep 2026 11:30:42 +0400


Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է վերացնել ԱՊՀ երկրների և Վրաստանի պրոֆեսիոնալ վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետը մինչև 180 օր երկարացնելու արտոնությունը, եթե այդ երկրները որոշեն անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշման նախագծին։

2026 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ ԱՊՀ երկրների և Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք պրոֆեսիոնալ վարորդներ են և իրականացնում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ, Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը 90 օրից երկարացվել էր մինչև 180 օր։ Կարգավորումը վերաբերում է առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող վարորդներին։

ՆԳՆ-ի նոր առաջարկով՝ եթե ԱՊՀ անդամ որևէ երկիր կամ Վրաստանը որոշում ընդունի Եվրամիությանն անդամակցելու մասին, այդ երկրի քաղաքացիների համար 180-օրյա արտոնությունը կդադարի գործել։

Նախագծի ընդունման դեպքում այդ երկրների պրոֆեսիոնալ վարորդները Ռուսաստանում կրկին կկարողանան գտնվել առավելագույնը 90 օր՝ մեկ տարվա ընթացքում։

Նախագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը մշակվել է Ռուսաստանի շահերի և անվտանգության ապահովման նպատակով։ ՌԴ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր որոշումը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության նպատակներին և կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է նաև, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկնարկեցին ՀԱՊԿ զորավարժությունները՝ էլի առանց Հայաստանի․ ի՞նչ է ասել Սերդյուկովը

Մեկնարկեցին ՀԱՊԿ զորավարժությունները՝ էլի առանց Հայաստանի․ ի՞նչ է ասել Սերդյուկովը Sun, 27 Sep 2026 16:00:49…

16 րոպե ago

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Sun, 27 Sep 2026 15:38:10 +0400 Շախմատի…

38 րոպե ago

Մոջթաբա Խամենեին գտնվել է հիվանդանոցի փլատակների տակ

Մոջթաբա Խամենեին գտնվել է հիվանդանոցի փլատակների տակ Sun, 27 Sep 2026 15:30:45 +0400 Իրանի ներկայիս…

46 րոպե ago

Մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք․․․Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․ Դանիելյան

Մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք․․․Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․ Դանիելյան Sun, 27…

48 րոպե ago

44 օր ապրեցինք էմոցիոնալ ներկապնակի ողջ երանգները ու ոնց չխելագարվեցինք… Մելոյան

44 օր ապրեցինք էմոցիոնալ ներկապնակի ողջ երանգները ու ոնց չխելագարվեցինք… Մելոյան Sun, 27 Sep 2026…

1 ժամ ago

Ներկայացրել է բանակցային փակուղու հաղթահարման ուղիները

Ներկայացրել է բանակցային փակուղու հաղթահարման ուղիները Sun, 27 Sep 2026 15:00:29 +0400 Իրանի ԱԳ նախարար…

1 ժամ ago