«Հրապարակ»․ Նոր դեկաններ են նշանակվել

«Հրապարակ»․ Նոր դեկաններ են նշանակվել

Sat, 26 Sep 2026 11:15:08 +0400


Օրերս Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը Գիտական խորհրդի նոր ուսումնական տարվա առաջին նիստն է հրավիրել։ Օրակարգի առաջին հարցը 3 ֆակուլտետների դեկանների ընտրությանն է վերաբերել: Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում առաջադրվել էին հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ Մարիաննա Ավետիսյանը, Լիդա Արամյանը եւ Լիլիթ Լաչինյանը։ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Արմինե Դալլաքյանն ու Գագիկ Հայրապետյանը։ Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ներկայացված էր պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Մարտիրոսյանը։ Թեկնածուներին, նրանց գիտամանկավարժական գործունեությունն ու ձեռքբերումները Գիտխորհրդի անդամներին ներկայացրել են խորհրդին կից մշակութային եւ հումանիտար մասնագիտությունների գծով հանձնաժողովների նախագահներ Գեւորգ Թադեւոսյանն ու Աելիտա Դոլուխանյանը։

Գիտխորհուրդը լսել է նաեւ դեկանի պաշտոնի թեկնածուների ծրագրային դրույթներն ու ֆակուլտետների զարգացման ռազմավարական ծրագրերը։ Թեկնածուները ներկայացրել են իրենց պաշտոնավարման ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն ու նորարարական նախաձեռնությունները՝ կարեւորելով կրթության որակի եւ որակի ապահովման մեխանիզմների արդիականացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, միջազգային համագործակցության ընդլայնումը, կառավարման գործընթացների բարելավումը, ակադեմիական շարժունության զարգացումը, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձեւավորումը եւ բուհ-դպրոց կապի ամրապնդումը։ Ապա պատասխանել են Գիտխորհրդի անդամների հարցերին, որից հետո անցկացվել է փակ, գաղտնի քվեարկություն։

Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան է ընտրվել Լիդա Արամյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան՝ Գագիկ Հայրապետյանը, Կուլտուրայի ֆակուլտետի դեկան՝ Արման Մարտիրոսյանը։ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորել է նորընտիր դեկաններին, մաղթել է արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնել, որ նորընտիր դեկանների գործունեության հիմքում կլինեն հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական ծրագրերը՝ բուհական կրթության եւ հանրակրթության միջեւ կապն առավել ամրապնդելու նպատակով։

Մենք տեղեկացանք, որ վերոնշյալ 3 ֆակուլտետների նախկին դեկանները բավականին երկար են պաշտոնավարել: Օրինակ, Կուլտուրայի ֆակուլտետի դեկանը տարիներ շարունակ եղել է Գեւորգ Թադեւոսյանը, Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրել է Ռուզաննա Պետրոսյանը, իսկ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանը եղել է Հեղինե Խաչատրյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է

Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է Sat, 26 Sep 2026 13:00:46 +0400 Արհեստական ​​բանականության…

3 րոպե ago

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց Sat, 26…

18 րոպե ago

Զոհեր կան․ Ռուսաստանը ենթարկվել է զանգվածային հարձակման

Զոհեր կան․ Ռուսաստանը ենթարկվել է զանգվածային հարձակման Sat, 26 Sep 2026 12:30:33 +0400 Սեպտեմբերի 26-ի…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս

«Հրապարակ»․ Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս Sat, 26 Sep 2026 12:15:07 +0400…

48 րոպե ago

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց Sat, 26 Sep 2026 12:04:19 +0400 Գրել էինք, որ ձերբակալվել են…

59 րոպե ago

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը Sat, 26 Sep 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago