ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել 180-օրյա արտոնությունը, այդ թվում՝ հայ վարորդների

Sat, 26 Sep 2026 11:30:42 +0400


Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է վերացնել ԱՊՀ երկրների և Վրաստանի պրոֆեսիոնալ վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետը մինչև 180 օր երկարացնելու արտոնությունը, եթե այդ երկրները որոշեն անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշման նախագծին։

2026 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ ԱՊՀ երկրների և Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք պրոֆեսիոնալ վարորդներ են և իրականացնում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ, Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը 90 օրից երկարացվել էր մինչև 180 օր։ Կարգավորումը վերաբերում է առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող վարորդներին։

ՆԳՆ-ի նոր առաջարկով՝ եթե ԱՊՀ անդամ որևէ երկիր կամ Վրաստանը որոշում ընդունի Եվրամիությանն անդամակցելու մասին, այդ երկրի քաղաքացիների համար 180-օրյա արտոնությունը կդադարի գործել։

Նախագծի ընդունման դեպքում այդ երկրների պրոֆեսիոնալ վարորդները Ռուսաստանում կրկին կկարողանան գտնվել առավելագույնը 90 օր՝ մեկ տարվա ընթացքում։

Նախագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը մշակվել է Ռուսաստանի շահերի և անվտանգության ապահովման նպատակով։ ՌԴ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր որոշումը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության նպատակներին և կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի ազգային անվտանգության համար։

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է նաև, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է

Գեյթսն ահազանգում է՝ արհեստական բանականությունը մահացու է Sat, 26 Sep 2026 13:00:46 +0400 Արհեստական ​​բանականության…

2 րոպե ago

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց

«Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ». Կալանավոր կնոջը պատգարակով քարշ են տալիս հիվանդանոցից հիվանդանոց Sat, 26…

17 րոպե ago

Զոհեր կան․ Ռուսաստանը ենթարկվել է զանգվածային հարձակման

Զոհեր կան․ Ռուսաստանը ենթարկվել է զանգվածային հարձակման Sat, 26 Sep 2026 12:30:33 +0400 Սեպտեմբերի 26-ի…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս

«Հրապարակ»․ Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս Sat, 26 Sep 2026 12:15:07 +0400…

48 րոպե ago

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց

Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց Sat, 26 Sep 2026 12:04:19 +0400 Գրել էինք, որ ձերբակալվել են…

59 րոպե ago

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը Sat, 26 Sep 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago