Բանտային ռեֆորմ` նոր ձերբակալությունների շեմին

Բանտային ռեֆորմ` նոր ձերբակալությունների շեմին

Sat, 26 Sep 2026 13:15:51 +0400


Ներքին գործերի նախարարությունը որոշել է «միջազգային չափորոշիչներ» բերել բանտեր։ Ենթադրվում է, թե դրանով ընդլայնվում են ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքները: Նոր նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի սկզբին: «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով ի՞նչ փոփոխություններ են լինելու:

Կարդալով նախագիծը, տեսնում ենք, որ այն ամենը, ինչի մասին այստեղ խոսվում է, Հայաստանը վաղուց իրականացրել է սկսած 2004 թվականից, երբ ընդունվեց Քրեակատարողական օրենսգիրքը: Սա Հայաստանի պատմության մեջ առաջին Քրեակատարողական օրենսգիրքն էր, որը կարգավորեց կալանավորվածների և դատապարտյալների իրավունքները, կեցության պայմանները և տեսակցությունների կարգը՝ համապատասխանեցնելով դրանք եվրոպական չափանիշներին։ Այն ժամանակ այդ եվրոպական չափանիշները կիրառելու իրական փորձեր էին արվում: Կալանավայրեր էին նորոգվում նոր չափանիշների համաձայն, հաճախակի եվրոպացիներ էին գալիս, հետեւում էին բարեփոխումների գործընթացին: Անցել է 22 տարի: Թվում է թե, նոր օրենքը պետք է առնվազն 22 քայլ առաջ լիներ: Իրականում այն ոչ մի շոշափելի բարելավում կալանավորների կյանքում չի ենթադրում: Ընդամենը այն, ինչը, որ սահմանվում է կառավարության ներքին իրավական ակտերով, հիմա սահմանվելու է օրենքով, կամ փոքր ինչ հստակեցվում է:

Օրինակ, նախկինում հասկանալի չէր, թե ինչպես վարվել, եթե հացադուլ հայտարարած անձի կյանքին վտանգ է սպառնում, բայց նա հրաժարվում է բուժօգնությունից։ Այժմ ամրագրվում է, որ կյանքին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, երբ նա անգիտակից է, բժշկական հարկադիր միջամտությունը թույլատրելի է նրա կյանքը փրկելու համար։

Գործող կարգով միայն մարդկանց պահման ընդհանուր սկզբունքներն էին ամրագրված՝ տղամարդկանց կանանցից առանձին, առաջին անգամ հանցանք գործածներին՝ նախկինում դատապարտվածներից: Բայց անձնական անվտանգության կամ գործի քննության շահերից բխող մի շարք նրբություններ գործնականում հաշվի չէին առնվում: Հիմա դրանց վրա ավելի շատ է ուշադրություն դարձվելու: Ասենք՝ նույն քրեական գործով անցնող անձանց միմյանցից մեկուսացնելուն, քննության շահերից ելնելով:

Որպեսզի Բրյուսելներին ու Ստրասբուրգներին հիացմունք պատճառեն, նոր նախագծով ու դրան կից առաջարկներով որոշել են, որ ԼԳԲՏ անձանց պետք է հնարավորություն տրվի ընտրել խուզարկություն իրականացնող աշխատակցի սեռը՝ իրենց անվտանգությունից և արժանապատվությունից ելնելով: Կամ՝ եթե կալանավորված անձի անձնական անվտանգությանը վտանգ է սպառնում, ինչը ՔԿՀ-ներում ԼԳԲՏԻ և հատկապես տրանսգենդերների դեպքում հաճախ երեւույթ է, նա իրավունք ունի դիմում ներկայացնել հիմնարկի վարչակազմին՝ իրեն առանձին խցում տեղավորելու համար: Այս իրավունքը նախկինում էլ կար, բայց հիմա վարչակազմը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել նրան մյուսներից մեկուսացնելու և անվտանգ գոտի տեղափոխելու համար, եւ եթե դա չի անում, ուրեմն, օրենք է խախտում:

Օտարերկրյա քաղաքացիների համար կա փոփոխություն: Իրենց երկրի դեսպանատան, կամ միջազգային կազմակեպրությունների հետ կապվելը հիմա բյուրոկրատական քաշքշուկի հետ է կապված: Նոր օրենքով մարմինները պարտավոր են լինելու ձերբակալման պահից սկսած սեղմ ժամկետներում տեղեկացնել տվյալ երկրի հյուպատոսական ծառայությանը և ապահովել անձի տեսակցության կամ նամակագրության իրավունքը նրանց հետ։ Դե, իսկ տեղացիները հաճախ անգամ սեփական փաստաբանի հետ զրուցելու իրավունք չունեն, իսկ անձի տեսակցության, կամ նամակագրության իրավունքը խախտվում է ամեն քայլափոխի, սա եւս դառում է պատժի ձեւ:

Նոր կարգավորմամբ մեկ անձին բաժին ընկնող բնակելի տարածության մակերեսը ՔԿՀ-ների խցերում մնում է անփոփոխ՝ 4 քմ: Միակ տարբերությունն այն է, որ այդ 4 քմ-ն հաճախ հաշվարկվելու է ոչ թե խցի ընդհանուր մակերեսից, որի մեջ մտնում են նաև սանիտարական հանգույցը, այլ բնակելի տարածությունից: Իհարկե, սա մնալու է թղթի վրա: Այսօրվա դրությամբ 4 քմ-ն, անգամ զուգարանն էլ մեջը հաշված՝ երազանք է կալանավորների համար: Նրանց խցերում մարդկանց թիվը հաճախ գերազանցում է սահմանված նորման։ Եվրոպայի խորհրդի կողմից 2025 թվականին հրապարակված քրեական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բանտերի ամբողջ բնակչության 52%-ը կազմում են նախնական կալանքի տակ գտնվող անձինք։ Սա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Պարզ է արդեն, որ ունենալու ենք հերթական թղթի վրա մնացող օրենքը, որը հնարվոր չի լինելու կատարել, քանի դեռ կալանքը Հայստանում ընկալվում է որպես մարդուն պատժելու ու ճնշելու միջոց, իսկ երկրի արդարադատությունը՝ քաղաքական պատվերների կատարման գործիք: Կարելի է հազար նախագիծ գրել, թղթի վրա խցերը դարձնել հնգաստղանի հյուրանոցներ և այդ 4 քառակուսի մետրը քանոնով չափել։ Քանի դեռ համակարգը գործում է «բոլոր անհաճո անձանց կալանավորել» սկզբունքով, ու ամենուրեք ձերբակալությունների սպասում է, օրենքը հերթական էժան եվրոդեկորացիան է լինելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

4 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

4 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

4 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

4 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

4 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

4 ժամ ago