Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ

Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ

Sat, 26 Sep 2026 15:22:26 +0400


Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով՝ քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է շարունակի մնալ երկրում։

«Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է սեպտեմբերի 22-24-ը 1001 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Ըստ տվյալների՝ հարցվածների 39.7%-ը նշել է, որ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Եվս 24.7%-ը կարծում է, որ այն պետք է մնա Հայաստանում, սակայն անհրաժեշտ է վերանայել դրա տեղակայման հարցը։

Այսպիսով, հարցվածների ընդհանուր 64.4%-ը տարբեր ձևակերպումներով կողմ է ռազմաբազայի՝ Հայաստանում մնալուն։

Միևնույն ժամանակ, հարցվածների 28.9%-ը հակառակ տեսակետն է հայտնել՝ համարելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից։

Հարցման մասնակիցների 6.8%-ը չի կարողացել հստակ պատասխանել հարցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ

Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է…

7 րոպե ago

«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց

«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց Sun, 27 Sep 2026 20:05:30 +0400 «Թատերական Լոռի» 32-րդ…

18 րոպե ago

Պատերազմը դաժան բան է, բայց առավել մեծ դաժանություն է պարտությունը

Պատերազմը դաժան բան է, բայց առավել մեծ դաժանություն է պարտությունը Sun, 27 Sep 2026 20:00:27…

23 րոպե ago

Թաթայով չի սահմանափակվում Հ1-ի օրը դեռ «Մեծ բանավեճը» կա եթերում․Այդ շենքում ադեկվատ մարդ մնացե՞լ է

Թաթայով չի սահմանափակվում Հ1-ի օրը դեռ «Մեծ բանավեճը» կա եթերում․Այդ շենքում ադեկվատ մարդ մնացե՞լ է…

26 րոպե ago

Ինչ համաձայնության են եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

Ինչ համաձայնության են եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Sun, 27 Sep 2026 19:45:49 +0400 Ռուսաստանն ու…

37 րոպե ago

Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․Տեր Փառեն

Երբե’ք Խաչի տոնի Պատարագից հետո հոգեհանգիստ չէինք անում, բայց այսօր արեցինք․Տեր Փառեն Sun, 27 Sep…

45 րոպե ago