Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ

Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ

Sat, 26 Sep 2026 15:22:26 +0400


Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով՝ քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է շարունակի մնալ երկրում։

«Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է սեպտեմբերի 22-24-ը 1001 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Ըստ տվյալների՝ հարցվածների 39.7%-ը նշել է, որ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Եվս 24.7%-ը կարծում է, որ այն պետք է մնա Հայաստանում, սակայն անհրաժեշտ է վերանայել դրա տեղակայման հարցը։

Այսպիսով, հարցվածների ընդհանուր 64.4%-ը տարբեր ձևակերպումներով կողմ է ռազմաբազայի՝ Հայաստանում մնալուն։

Միևնույն ժամանակ, հարցվածների 28.9%-ը հակառակ տեսակետն է հայտնել՝ համարելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից։

Հարցման մասնակիցների 6.8%-ը չի կարողացել հստակ պատասխանել հարցին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ի՞նչ է անում Հայաստանի հրատարակիչը՝ անում է այն, ինչ պետությունը խոստացել է ու չի արել

«Հրապարակ». Ի՞նչ է անում Հայաստանի հրատարակիչը՝ անում է այն, ինչ պետությունը խոստացել է ու չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով