Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան

Sun, 11 Oct 2026 16:15:36 +0400


ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Գերմանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրցը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, Եվրախորհրդարանի պատգամավորների։ Ադրբեջանական laundromat-ով 2.9 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու համար։ Սրան ավելացնենք նաև տարբեր լոբբիստական ընկերությունների միջոցով ֆորմալ առումով ծախսված միլիոնները․․․ Այո, Ադրբեջանը փող չէր խնայում տարատեսակ «ծառայություններ» և տեղեկություններ ստանալու համար։Բայց ո՞վ կհանդգնել մտածել, որ այդ գայթակղությանը չէր դիմանա Գերմանիայի գլխավոր հետախույզը։

Դե իսկ հիմա հարց․ ի՞սկ Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար նրանք փող չե՞ն ծախսել, մարդ չե՞ն հավաքագրել, գործակալների և ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել։ Այս հարցին չի կարելի մատների արանքով նայել, սա երկրի լինել-չլինելու հարց է․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր Thu, 08 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով