Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում

Sun, 11 Oct 2026 16:30:19 +0400


Հոկտեմբերի 11-ի առավոտյան Կիևում և Կիևի մարզում էլեկտրաէներգիայի անջատումների արտակարգ ռեժիմ է մտցվել՝ «Ուկրէներգո»-ի հրամանով, հաղորդում է РБК-Украина-ն։ Արտակարգ անջատումների ժամանակ ժամանակացույց չի գործում։ Կիրակի օրը Ուկրաինայի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումներ են մտցվել՝ էներգետիկ օբյեկտների վրա ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքների պատճառով։ Ժամային անջատումներ են գործում սպառողների բոլոր կատեգորիաների համար՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ից մինչև 23:59-ը։ Մասնագետների գնահատմամբ՝ եթե հրետակոծությունները շարունակվեն, Կիևը կարող է այս ձմռանը օրական 4-6 ժամ էլեկտրաէներգիայի անջատումների ենթարկվել։ Ամենավատ դեպքում էլեկտրաէներգիայի անջատումները կարող են տևել մինչև 18 ժամ, հնարավոր են նաև ջրամատակարարման խափանումներ։ Արտակարգ իրավիճակների ռիսկի պատճառով Կիևի բնակիչներին կոչ է արվել նախապես ջրի և սննդի պաշարներ հավաքել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում

Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում Tue, 25 Aug 2026 22:15:42 +0400 Քաղաքական գիտությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով