Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են

Sun, 11 Oct 2026 16:00:04 +0400


Լեհաստանի ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին:

Այս մասին hայտնել է վարչապետի գրասենյակում Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգողի մամուլի քարտուղար Յացեկ Դոբրժինսկին։

Հնարավոր մահափորձի մասին տեղեկատվությանը ի պատասխան՝ նախարար Տոմաշ Սեմոնյակը և Ներքին գործերի նախախար ու աշխատակազմի ղեկավար Մարցին Կերվինսկին «հրաման են տվել այս հարցով գործողություններ ձեռնարկել», – գրել է Դոբրժինսկին: Նա նշել է, որ այսօր Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) շենքում նախատեսված է հանդիպում ABD-ի ներկայացուցիչների, Լեհաստանի ոստիկանության և Պետական ​​պահպանության ծառայության (SOP) ներկայացուցիչների միջև։

Այս պահին Լեհաստանի իրավապահ մարմինները չեն հրապարակում որևէ լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե ով է ճշգրիտ ներկայացրել հաղորդագրությունը կամ որքանով է իրական սպառնալիքը։

Interia.pl-ի տվյալներով՝ Լեհաստանի վարչապետը բազմիցս է սպառնալիքներ է ստացել։ Սեպտեմբերին Պշեմիշլի և Օլավայի երկու բնակիչներ՝ 56-ամյա և 52-ամյա տղամարդիկ, ձերբակալվեցին այս միջադեպի կապակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov 2026 11:02:44 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով