Հայաստանի տարածքով` TRIPP-ի շրջանակում բեռների տեղաշարժը հսկվելու է Ադրբեջանի կողմից. Բայրամով
Tue, 15 Sep 2026 19:48:34 +0400

Ադրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը ավարտված է 95 տոկոսով, երկաթուղային նախագիծը ավարտված է 75 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Համաձայն ադրբեջանական մամուլում այդ մասին տեղ գտած հրապարակումների։ Բայրամովն ասել է, որ երկու նախագծերը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի։ Ներկայումս իրականացվում է Նախիջեւանի երկաթուղու վերակառուցումը։ Ադրբեջանական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիա-Նախիջեւան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Նա այդ տեղամասը շարունակել է անվանել «Զանգեզուրյան միջանցք»։
Միաժամանակ ասել է, որ բանակցությունները այդ թեմայով շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ։ Բայրամովը շեշտել է, որ չնայած այն բանին, որ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ճանապարհով հսկիչ անցագրային վերահսկողությունը իրականացվելու է Ադրբեջանից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր