Ավիաաղետից հետո դադարեցրել են համագործակցությունը
Tue, 15 Sep 2026 20:00:25 +0400

Amazon ընկերությունը տեղեկացրել է 21 Air բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությանը, որ դադարեցնում է վերջինիս հետ համագործակցությունը՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամիում տեղի ունեցած ավիաաղետից հետո, որի հետեւանքով զոհվել էր հինգ մարդ։ Այս մասին հայտարարել է ընկերության խոսնակ Քելի Նանթելը։ The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Նանթելը շեշտել է, որ անվտանգությունն ամենակարեւորն է որպես առաջնահերթություն՝ թե Amazon-ի ընթացիկ գործունեության, թե համագործակցությունների մասով գործընկերների աշխատանքի մասով։
Նանթելը նաեւ հայտարարել է, որ Аmazon-ը կշարունակի ամեն բան անել՝ ավիաաղետի հետաքննությանը օժանդակելու համար։21 Air-ը պատկանում է բասկետբոլային ակումբի սեփականատեր Ջիմ Քրեյնին։ Այդ ընկերության ծառայություններից օգտվում է ոչ միայն Amazon-ը, այլ նաեւ DHL Express-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր