Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ․ «Ուժեղ Հայաստան»

Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ․ «Ուժեղ Հայաստան»

Sun, 27 Sep 2026 10:11:16 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։

2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ Արցախի և Հայաստանի համար։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունից մնաց միայն վերջը։

Այս օրը մեզ պարտադրում է պահանջել ամենակարևոր հարցերի պատասխանները․ ինչո՞ւ չկարողացանք կանխել աղետը, ինչո՞ւ չկարողացանք ժամանակին դասերքաղել և կառուցել այնպիսի պետություն, որտեղ նման ողբերգություն երբեք չի կրկնվի։

Պատասխանները հստակ են․պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ ազգային շահը՝ օրվա իշխանության քաղաքական հաշվարկով։

Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։

Խոստանում էր խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և մեր տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ։

Հաղթանակած պետությունից մենք վերածվեցինք պարտվածի։

Այսօր նույն իշխանությունը կրկին փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես իր քաղաքականության «գլխավոր ձեռքբերում»։

Խաղաղությունը, սակայն, չի կարող լինել պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա։

Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը։

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խոստանում է խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների։

Խաղաղություն՝ հիմնված արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։

Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, ուժեղ բանակցային դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ, մրցունակ տնտեսությամբ և միասնական կամքով։

Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը։

Խաղաղություն՝ առանց զիջումների։

Խաղաղություն՝ առանց նախապայմանների»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից․ Եսայան

«Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից․ Եսայան Sun,…

15 րոպե ago

Թուրքիայից ո՞ր երկրին կարող են փոխանցվել ռուսական C-400-երը

Թուրքիայից ո՞ր երկրին կարող են փոխանցվել ռուսական C-400-երը Sun, 27 Sep 2026 11:00:16 +0400 Ռուսաստանը…

22 րոպե ago

Պատերազմը չի ավարտվել․ Արման Աբովյան

Պատերազմը չի ավարտվել․ Արման Աբովյան Sun, 27 Sep 2026 10:47:29 +0400 Դժվար է հավատալ, որ…

35 րոպե ago

Պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի

Պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի Sun, 27 Sep 2026 10:40:12 +0400…

42 րոպե ago

Զինվորականների զոհվելուց հետո Տոկաևը պաշտոնանկ է արել ՊՆ նախարարին

Զինվորականների զոհվելուց հետո Տոկաևը պաշտոնանկ է արել ՊՆ նախարարին Sun, 27 Sep 2026 10:30:55 +0400…

51 րոպե ago

Վիզային արգելանք․ ի՞նչ է զգուշացրել ԱՄՆ դեսպանատունը ՀՀ քաղաքացիներին

Վիզային արգելանք․ ի՞նչ է զգուշացրել ԱՄՆ դեսպանատունը ՀՀ քաղաքացիներին Sun, 27 Sep 2026 10:00:44 +0400…

1 ժամ ago