Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան

Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան

Sun, 27 Sep 2026 11:16:32 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել է․

«Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։

Շատ-շատերիս կյանքն այդ օրվանից փոխվեց։ Իմ կյանքը մինչև պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է, ու գիտեմ, որ շատերի մոտ է այդպես։

2020-ի սեպտեմբերի 27-ին ես անազատության մեջ էի։ Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր, սահմաններին, ռմբակոծվող մեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ ես մեկուսարանում էի։ Պետության համար դժվարագույն այդ պահին ես զրկված էի օգտակար լինելու հնարավորությունից։ Զրկված էի իրական ինֆորմացիայից։ Հաջորդ օրերին հաջողվեց կապվել իմ ընտանիքի անդամներին, և ինչ որ հնարավոր էր անել մեր երկրի համար՝ արվեց։

Բայց կա մի այլ հարց, որն ինձ առ այսօր տանջում է։ Պատերազմի սկզբից մի երկու ամիս առաջ ես հրապարակայնորեն զգուշացրել էի, որ շատ բաներ երկրում ճիշտ չեն արվում։ Զգուշացրել էի, որ քիչ ժամանակ ունենք, որ պետք է վերանայենք շատ հարցեր, պետք է բոլորով միավորվել, առանց թշնամանք ու առանց կուսակցական պատկանելության անենք ամեն հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ ձայնը չլսվեց։ Ավելին ասեմ՝ գիտե՞ք քանի քաղաքական գործիչ է ինձ ասել՝ «լավ էլի Ծառուկյան՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում»։ Էլ դրանից ավելի ի՞նչ կարող էի անել ես, իսկապես չգիտեմ։

Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է։ Բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա ինձ շատ մտահոգում է։ Սա տեսնում են նաև մեր հարևանները, իսկ ես վստահ չեմ, որ նրանք կրկին չեն ուզենա օգտվել այսօրվա անկայուն աշխարհում մեր այս վիճակից։ Սա է իմ անհանգստությունը։

Խաղաղություն մեր երկրին, Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։ Ազատությո՛ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին։

Կենտրոն ՔԿՀ
27.09.26թ.»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել

Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել Mon, 26 Oct 2026 16:05:57 +0400 Քիչ…

22 րոպե ago

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը Mon, 26 Oct 2026 15:59:50…

28 րոպե ago

Լարված իրավիճակ` Արմավիրում. Պարեկները խուզարկում են մեքենաները

Լարված իրավիճակ` Արմավիրում. Պարեկները խուզարկում են մեքենաները Mon, 26 Oct 2026 15:49:12 +0400 Latest news…

39 րոպե ago

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ

Նոր որոշում` Արշակ սրբազանի վերաբերյալ Mon, 26 Oct 2026 15:24:39 +0400 Latest news from Հրապարակ…

1 ժամ ago

Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է

Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է Mon, 26…

1 ժամ ago

Դատախազի «ասածը» չանցավ

Դատախազի «ասածը» չանցավ Mon, 26 Oct 2026 15:14:30 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

1 ժամ ago