Էսա սրանց իրական դեմքը․ դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը

Էսա սրանց իրական դեմքը․ դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը

Sun, 27 Sep 2026 12:10:22 +0400


Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրել է․

«Արդեն վեց տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն իր մեջ մեր հաղթանակների, պետականաշինության ու հերոսությունների հիշողությունն էր կրում։

ԲԱՅՑ….

Հայաստանյան օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու» մասին, շեշտում «հանրային համերաշխության» թեման, «խաղաղություն» բարբաջում, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակություն հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։

Էսա սրանց իրական դեմքը:

Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս։ Դրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։

Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ ու կոնկրետ անուն-ազգանուններ կան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են Mon, 19 Oct 2026 23:45:53 +0400 Ապրանքանիշերը տարիներ…

6 ժամ ago

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով

«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով Mon, 19 Oct 2026 23:38:13 +0400 «Ես» ամսագրի հեղինակ և…

6 ժամ ago

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան Mon, 19 Oct…

6 ժամ ago

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան Mon, 19 Oct 2026 23:30:33 +0400…

6 ժամ ago

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները

COP17 համաժողով, անկարգություններ Ֆրանսիայում, Ուկրաինայի և Մերձավոր Արևելք․ Օրվա թոփ նորությունները Mon, 19 Oct 2026…

7 ժամ ago

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Mon, 19 Oct 2026 22:45:26 +0400…

7 ժամ ago