Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ Ալիևը կանգ չի առնելու․ Աբրահամյան

Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ Ալիևը կանգ չի առնելու․ Աբրահամյան

Sun, 27 Sep 2026 12:55:13 +0400


Սեպտեմբերի 27-ը խոնարհումի և անմար հիշատակի օր է։

Մեր հերոս տղաներն իրենց անմնացորդ նվիրումով ապացուցեցին, որ հայրենասիրությունը լոկ բառ չէ, արարք է։ Նրանց անուններն ու գործած հերոսություններն անմահ են ու անջնջելի մեր ժողովրդի հավաքական հիշողությունից։
Մեր տղաները չեն զոհվել, որ այսօրվա իշխանությունները զիջողական քաղաքականություն վարեն և մեր ազգային ու պետական շահերը հերթով զիջեն։

Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի․ ինչ հնարավոր էր զիջել, արդեն զիջվել է։ 44-օրյա պատերազմից հետո անցած տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ծրագիրը փաստացի ենթադրում է անվերջանալի թվացող զիջումների շղթա առանց իրական խաղաղության երաշխիքի:

Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը փաստացի ոչ թե մոտենում է, այլ ավելի է հեռվանում խաղաղությունից:
Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ այն միայն հրահրում է նորանոր պահանջներ ու մեծացնում Ադրբեջանի ախորժակը. Ալիևը կանգ չի առնելու, այլ առաջ է քաշելու նոր պահանջներ:
Հայաստանին այսօր անհրաժեշտ է ուժեղ, արժանապատիվ և տևական խաղաղություն՝ առանց զիջումների, առանց պետական և ազգային շահերի զիջման` մեկից ավելի երաշխավորներով:

Այն հնարավոր է ապահովել` ունենալով իրապես բալանսավորված դիվանագիտություն, զարգացող և մրցունակ տնտեսություն, ինչպես նաև ժամանակակից և մարտունակ բանակ:

Հավերժ լույս ու փառք մեր անմահացած հերոսների հիշատակին:
Խոնարհումս նրանց ընտանիքներին։

Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ԶՈւ-ի բարոյահոգեբանական ապահովման վարչության նոր պետ է նշանակվել Mon, 19 Oct 2026 16:50:16 +0400 ՀՀ…

5 րոպե ago

Մակրո՛ն, Նիկոլը քո Մուկուչյանն է, զանգի՛ր ու կանչի՛ր

Մակրո՛ն, Նիկոլը քո Մուկուչյանն է, զանգի՛ր ու կանչի՛ր Mon, 19 Oct 2026 16:45:24 +0400 Նիկոլ…

10 րոպե ago

Մանկավարժականի ռեկտորը այլ պաշտոն է ստացել

Մանկավարժականի ռեկտորը այլ պաշտոն է ստացել Mon, 19 Oct 2026 16:38:17 +0400 Լիլիթ Մկրտչյանը նշանակվել…

17 րոպե ago

Ձեզ հանրայնորեն ստորացնելու համար` մի հատ էլ «շնորհակալություն հայր Ստալինին»

Ձեզ հանրայնորեն ստորացնելու համար` մի հատ էլ «շնորհակալություն հայր Ստալինին» Mon, 19 Oct 2026 16:36:47…

19 րոպե ago

Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին

Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Mon, 19…

22 րոպե ago

Մոսկվայում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

Մոսկվայում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը Mon, 19 Oct 2026 16:30:50 +0400 Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային…

25 րոպե ago