«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մայր
Sun, 27 Sep 2026 14:15:18 +0400
44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հարց է տալիս՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։
«Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու համար»,- նշում է տիկին Գալեյանը՝ հավելելով,- «Աթոռը սոսնձված է իրենց հենց նրա համար, որ չբացահայտվի այն դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու մինչ օրս, ամբողջ հարցերն այդ աթոռի տակ են գտնվում»։