«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց

Sun, 27 Sep 2026 14:38:00 +0400


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․

«Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին Այսօր՝ հենց այս օրը, վեց տարի առաջ, սկսվեց 44-օրյա պատերազմը։

Այդ պատերազմը կարող էր չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը 2019-ին չմերժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը։

Բայց ոչ միայն մերժեց․ նույն թվականին Ստեփանակերտում հնչեցրեց նաև հայտնի արտահայտությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Այս անպատասխանատու հայտարարությամբ նա, ըստ էության, լեգիտիմացրեց Ալիևի կողմից պատերազմ սկսելու մտադրությունը։

Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը։

Եվ ինքն էլ վերջապես խոստովանեց դա․ անցյալ տարվա օգոստոսի 23- ին, Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հնչեցրած ուղերձում, Փաշինյանը նշել է.

«Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը … մենք չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին … հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»։

Այս խոսքերը, որքան էլ փաթեթավորված, իրականում խոստովանություն են։
Փաշինյանի արկածախնդրությունը դարձավ ազգային աղետի պատճառ, մի աղետի, որի հետևանքները մենք շարունակում ենք կրել այսօր էլ։
Այսօր մեր պարտքն է ոչ միայն հիշել այդ ճակատագրական օրվա սկիզբը, այլև արժևորել մեր նահատակների անմահ հիշատակը։

Նրանց արյամբ է գրված մեր պատմության այս ծանր էջը։
Փա՛ռք նահատակներին։ Հավերժ հիշատակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել Mon, 28 Sep 2026 19:30:05 +0400 Առնվազն Նեպալի…

5 րոպե ago

Սեպտեմբերի 27-ին Դիլիջանում ջազ համերգ է կայացել

Սեպտեմբերի 27-ին Դիլիջանում ջազ համերգ է կայացել Mon, 28 Sep 2026 19:15:32 +0400 «Գրին Ռոք»…

19 րոպե ago

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Mon, 28 Sep 2026 19:09:24 +0400 Քիչ անց կմեկնարկի Հայաստանի ազգային…

26 րոպե ago

Նույնիսկ Եվրոպան է նշում, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են ճնշումներով, «սոցիալական կաշառքով»

Նույնիսկ Եվրոպան է նշում, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են ճնշումներով, «սոցիալական կաշառքով» Mon, 28 Sep…

32 րոպե ago

Ռուս օլիգարխի նկատմամբ սահմանված սանկցիաները չեղարկվել են

Ռուս օլիգարխի նկատմամբ սահմանված սանկցիաները չեղարկվել են Mon, 28 Sep 2026 19:00:26 +0400 Ֆրանսիան նախաձեռնել…

34 րոպե ago

ԵԽԽՎ-ն փաստացի Փաշինյանին կոչ է անում դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները

ԵԽԽՎ-ն փաստացի Փաշինյանին կոչ է անում դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները Mon, 28 Sep 2026…

36 րոպե ago