Մոջթաբա Խամենեին գտնվել է հիվանդանոցի փլատակների տակ
Sun, 27 Sep 2026 15:30:45 +0400
Իրանի ներկայիս Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին հանել են թեհրանյան հիվանդանոցի փլատակների տակից՝ այն բանից հետո, երբ ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել էին բուժհաստատությանը, որտեղ «Ռահբարը» բուժում է անցել։ Այս մասին հայտարարել է Իրանի Փորձագետների խորհրդի ղեկավար Մոխսեն Հեյդարին, ըստ Al Araby-ի փոխանցման։ Համաձայն հաղորդման, այն բանից հետո, երբ իմացվել է, որ «Ռահբարը» հոսպիտալացվել է, երեք թեհրանյան հիվանդանոցների վրա հարձակում է իրականացվել։ Դրանից հետո արդեն Խամենեիին, արդեն ըստ New York Post պարբերականի, տեղափոխել են անհայտ ապահով եւ անվտանգ վայր, որտեղ էլ գտնվում է մինչեւ հիմա։