Հ1-ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է

Հ1-ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է

Sun, 27 Sep 2026 16:45:38 +0400


Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրել է.

«Հ1-ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ-ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։

Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե նույն ոճաբանությամբ արդեն տևական ժամանակ է զուգահեռ տրվում են քրեական դատավարության շրջանակում, այնպես որ ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում։ Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նաև մի քանի տասնյակի հասնող բարձրաստիճան հոգևորականներ անցնում են տարաբնույթ քրեական գործերով և հարկադրված են նույն այդ բնույթի թեմաներով ոչ թե հարցազրույցներ տալ, այլ պատասխանել հարցաքննությանը։ Բացի այդ, արհեստական օրակարգեր չեմ սպասարկում, իսկ որևէ իրավական արժեք չունեցող զեկույցը հենց այդպիսին է։ Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները։ Ի դեպ, հարցազրույցների, առավել ևս միևնույն միտքը քանիցս կրկնելու առանձնակի սիրահար չեմ, այնպես որ իմ սիրած հեռուստաընկերությունները ևս գոհ չեն։

Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությամբ կա հրատապ թեմա, ապա դա միայն և միայն այն է, թե ինչպես Սահմանադրության և կոնվենցիոն հիմնադրույթների ոգով կտրուկ վերջ տալ Հայ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններին և անցնել Երկրի առջև ծառացած մարտահրավերները համատեղ հաղթահարելու ուղիների քննարկմանը։ Խնդրեմ, այդպիսի իրական օրակարգով պատրաստ եմ հարգել ձեր հրավերքը, մնաք բարյավ .…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չի բացառել, որ կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին

Չի բացառել, որ կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին Sun, 27 Sep 2026 17:15:53 +0400…

15 րոպե ago

Ֆուտբոլի իսպանական հավաքականը ռեկորդ է գրանցել

Ֆուտբոլի իսպանական հավաքականը ռեկորդ է գրանցել Sun, 27 Sep 2026 17:00:06 +0400 Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը…

31 րոպե ago

Փաշինյանի քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը․ Միքայելյան

Փաշինյանի քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը․ Միքայելյան Sun, 27 Sep 2026 16:50:17…

41 րոպե ago

Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի․ Հավերժ փառք մեր հերոսներին․ «Ուժեղ Հայաստան»

Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի․ Հավերժ փառք մեր հերոսներին․ «Ուժեղ Հայաստան» Sun, 27 Sep…

57 րոպե ago

Տարածաշրջանի երկրներն ավելի շատ կտուժեն, եթե․․․ Իրանը զգուշացնում է

Տարածաշրջանի երկրներն ավելի շատ կտուժեն, եթե․․․ Իրանը զգուշացնում է Sun, 27 Sep 2026 16:30:34 +0400…

1 ժամ ago

Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել

Հայ Առաքելական Եկեղեցին կազմաքանդելու մանդատ Փաշինյանը չի ստացել Sun, 27 Sep 2026 16:15:18 +0400 Վեց…

1 ժամ ago