Որպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Sun, 27 Sep 2026 20:55:40 +0400


Սեպտեմբերի 27-ը իմ կյանքի ամենածանր օրերից մեկն է. այդ օրը պատերազմ սկսվեց, և ես՝ որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ, գրել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

«Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։

Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։

Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները…

Եվ հասկանում եմ, որ որոշ վերքեր ժամանակը չի բուժում։

Այսօր ես նրանց հիշում եմ ոչ միայն արցունքով, այլև աղոթքով։

Թող Աստված ընդունի նրանց լուսավոր հոգիները և խաղաղություն պարգևի նրանց։

Իսկ մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ նրանց հիշատակը երբեք չկորցնենք։

Իմ սիրելի եղբայրներ, դուք միշտ լինելու եք իմ սրտում»,- նշել է Տեր Հայրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում

Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում Thu, 22 Oct 2026 10:01:43 +0400 ՀՀ…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե Thu, 22 Oct…

35 րոպե ago

Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է

Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է Thu, 22 Oct 2026 09:32:39 +0400 ՀՀ Արմավիրի…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Thu, 22 Oct 2026 09:15:03 +0400 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի` «ՀՀ-ի…

1 ժամ ago

Ընտրակեղծարարները

Ընտրակեղծարարները Thu, 22 Oct 2026 09:00:40 +0400 Մի օր մի պատմաբան անպայման գիրք կգրի այն…

1 ժամ ago

«Հրապարակ». Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել

«Հրապարակ». Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել Thu, 22 Oct 2026 08:45:03…

2 ժամ ago