Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները

Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները

Sun, 27 Sep 2026 23:50:44 +0400


Ինչքա՜ն քիչ բան է պահանջում մեր հասարակությունն իր իշխանությունից.

Ընդամենը, որ իր սուգն ու վիշտը, իր թանկ կորուստները հարգի` Արցախի հանձնման օրը փառատոն չանի, իսկ կործանարար պատերազմի օրը Հանրային հեռուստատեսությամբ տաշի-տուշի չցուցադրի…

Շնորհակալություն չհայտնի իր զավակների կյանքը խլած հրեշներին` Ալիև- Էրդողան զույգին, որոնք ոչ մի օր չեն դադարեցնում հայ ժողովրդին ուղղած ագրեսիան ու Հայաստանի հանդեպ նկրտումները:

Թշնամու կողմից ամեն օր մեզ ուղղված ագրեսիվ խոսույթի պայմաններում իրեն չխաբի` խաղաղության մասին հեքիաթներով և իր գլխի տակ փափուկ բարձ չդնի, ինչպես արեց 2020 թվին 44 օր շարունակ:

Չձևացնի, թե երկիրը ծաղկում է ու իրենք էլ թույն կառավարիչներ են, երբ երկրով մեկ հոսանքի, գազի, ջրի մատակարարման խափանումներ են, հայկական գյուղմթերքը երկրից դուրս չի գալիս, կյանքն օրեցօր թանկանում է, խոստացած եվրոինտեգրացիան ու Թրիփն ուշանում են և մեր անվտանգության «երաշխավորն» էլ մեր ոխերիմ թշնամիներն են դարձել:

Ուրիշ ի՞նչ պահանջ ունի հայ մարդն իր իշխանությունից: Ընդամենը, որ չխանգարի իրեն աշխատել ու մի կերպ ծայրը ծայրին հասցնելով ապրել…

Նվազագույն պահանջներ ապիկարների այս խմբակից, որը բավարարելը բոլորովին բարդ բան չէ:

Ի՞նչն էր խանգարում, որ մի քիչ տակտ ունենային Հ1-ի իշխանալեզ ղեկավարներն ու նրանց կուրատորները և այսօրվա այդ համերգի փոխարեն պատշաճ երաժշտություն ու ֆիլմեր ցուցադրեին Հանրայինով:

Կամ` ի՞նչն էր խանգարում, որ Ղազախստանում մի քանի զոհի համար անգամ ցավակցական հեռագիր հղող Փաշինյանը, նրա ենթականերն այսօր և սեպտեմբերի 19-ին մի քանի տողանոց տեքստեր գրեին` ցավ ու ափսոսանք հայտնեին կորուստների, զոհերի համար: Ձեր կարծիքով Ալիևն ու Էրդողանը կնեղանայի՞ն: Ոչ, ուղղակի սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները: Ապրում ու գործում են հայերի «ինադու», թշնամու, զավթիչի հոգեբանությամբ…

ՀԳ Չգիտեմ` էս նկարի տղերքից ով է ողջ, ով` Եռաբլուրում, բայց տեսեք` ինչ ոգևորությամբ ու նվիրումով էին մեկնում ռազմաճակատ: Իրենք միայն իրենց կյանքը կարող էին նվիրաբերել հայրենիքին, իսկ պատերազմում հաղթելը պետության, քաղաքական ու ռազմական ղեկավարության գործն էր, որը կատարելապես ձախողեցին այդ ապիկարները…բայց իրենք շարունակեցին ապրել, իսկ այս նվիրյալ տղերքը կյանքից զրկվեցին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր Wed, 30 Sep 2026 00:08:59 +0400 Այսօր առավոտյան հանկարծ մտքովս…

6 ժամ ago

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Tue, 29 Sep 2026 23:43:01…

6 ժամ ago

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի Tue, 29 Sep 2026 23:33:25 +0400 ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ…

6 ժամ ago

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները Tue, 29 Sep 2026 23:19:07 +0400…

7 ժամ ago

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը Tue, 29 Sep 2026 23:04:01 +0400 Այսօր ձերբակալվել…

7 ժամ ago

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»…

7 ժամ ago