Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն

Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն

Mon, 28 Sep 2026 10:53:09 +0400


Երուսաղեմում ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա տղամարդու, որը կասկածվում է 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի նկատմամբ հարձակման մեջ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը երեխայի դեմքին պղպեղային գազ է ցողել։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Մամիլա շրջանում՝ Յոմ Կիպուրի՝ հրեական օրացույցի Քավության օրվա ընթացքում։ Ըստ նախնական վարկածի՝ միջադեպի պատճառ կարող էր լինել այն, որ երեխան տոնական օրը հեծանիվ էր վարում և ականջակալներ էր կրում։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը բնակվում է Գանեուս-Մոդիին բնակավայրում, որը գտնվում է Երուսաղեմի մերձակայքում և հիմնականում բնակեցված է ծայրահեղ ուղղափառ հրեաներով։

Իրավապահները հայտնել են, որ տղամարդու հարցաքննությունից հետո կարող է որոշում կայացվել նրան դատարան ներկայացնելու վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել Tue, 10 Nov 2026 08:20:13 +0400 Մասիս քաղաքի Դարբնիկ…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Tue, 10 Nov 2026 08:15:09…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Tue, 10 Nov 2026 08:10:24 +0400 Թեպետ…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Tue, 10 Nov 2026 08:05:46 +0400 Երեկ…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Tue, 10 Nov 2026 08:00:00 +0400 ՏԻՄ…

42 րոպե ago

Փող, փող, ու էլի փող…

Փող, փող, ու էլի փող… Tue, 10 Nov 2026 00:18:08 +0400 Լսում եմ Տիգրան Ավինյանին`…

8 ժամ ago