Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն

Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն

Mon, 28 Sep 2026 10:53:09 +0400


Երուսաղեմում ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա տղամարդու, որը կասկածվում է 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի նկատմամբ հարձակման մեջ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը երեխայի դեմքին պղպեղային գազ է ցողել։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Մամիլա շրջանում՝ Յոմ Կիպուրի՝ հրեական օրացույցի Քավության օրվա ընթացքում։ Ըստ նախնական վարկածի՝ միջադեպի պատճառ կարող էր լինել այն, որ երեխան տոնական օրը հեծանիվ էր վարում և ականջակալներ էր կրում։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը բնակվում է Գանեուս-Մոդիին բնակավայրում, որը գտնվում է Երուսաղեմի մերձակայքում և հիմնականում բնակեցված է ծայրահեղ ուղղափառ հրեաներով։

Իրավապահները հայտնել են, որ տղամարդու հարցաքննությունից հետո կարող է որոշում կայացվել նրան դատարան ներկայացնելու վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սոնա Եսայանն ու Գրիգը բացահայտել են ապագա երեխայի սեռը

Սոնա Եսայանն ու Գրիգը բացահայտել են ապագա երեխայի սեռը Sat, 19 Sep 2026 10:06:43 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով