«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

Mon, 28 Sep 2026 20:44:12 +0400


«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա դիտարկումը

Սեպտեմբերի 27-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը շրջիկ դիտորդական խմբերով հետևել է Թումանյան համայնքի ավագանու համամասնական ընտրությունների, ինչպես նաև Ֆերիկ, Լերմոնտովո և Արզնի համայնքների ղեկավարների և ավագանու անդամների մեծամասնական ընտրությունների քվեարկության ընթացքին։
Առաքելության դիտորդները շրջիկ ձևաչափով այցելել են ընդհանուր առմամբ 12 ընտրական տեղամաս՝ յուրաքանչյուրում որոշակի ժամանակահատվածում հետևելով քվեարկության ընթացքին, տեղամասի և հարակից տարածքի իրավիճակին, այնուհետև շարունակելով դիտարկումը հաջորդ ընտրական տեղամասում։ Հետևաբար, ստորև ներկայացված դեպքերը վերաբերում են դիտորդների՝ տվյալ տեղամասերում գտնվելու ժամանակահատվածներին։

Ընդհանուր առմամբ, դիտարկված տեղամասերում քվեարկությունն անցել է հանգիստ և կազմակերպված մթնոլորտում։ Միաժամանակ առանձին ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում արձանագրվել են տեղային բնույթի խնդիրներ և ընթացակարգային խախտումներ, որոնք հիմնականում չեն ազդել քվեարկության ընդհանուր ընթացքի վրա։
Դիտարկման ընթացքում արձանագրվել են, մասնավորապես, հետևյալ խնդիրները․

Մարդկանց կուտակումներ
Թիվ 24/1՝ Թումանյանի և 24/2՝ Դսեղի ընտրական տեղամասերի հարակից տարածքներում դիտորդներն արձանագրել են մարդկանց կուտակումներ։

Կողմնակի անձանց ներկայություն
Թիվ 24/7՝ Ահնիձորի ընտրական տեղամասում միաժամանակ գտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների երկու վստահված անձ։ Դիտորդների կողմից ՏԸՀ նախագահին այդ հանգամանքի մասին տեղեկացնելուց հետո վստահված անձանցից մեկը դուրս է հրավիրվել ընտրական տեղամասից։

Դիտորդների իրավունքների իրականացման հետ կապված խնդիրներ
Թիվ 24 ԸԸՀ-ի սպասարկման տարածքի մի շարք ընտրական տեղամասերում դիտորդներին պարբերաբար չի թույլատրվել ամբողջությամբ լուսանկարել ՏԸՀ գրանցամատյանի՝ այլ անձի օգնությամբ քվեարկության վերաբերյալ գրառումներ պարունակող էջը։

Քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիր
Արզնի համայնքի թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։
Քվեաթերթիկում թեկնածուների սահմանված հերթականության պայմաններում տեսանելի հատվածները կարող են հնարավորություն տալ նույնականացնելու առնվազն վերջին թեկնածուներին և, կախված քվեաթերթիկի դիրքից ու կատարված նշման տեսանելիությունից, պարզելու կամ բացառելու նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։ Այս խնդրի վերաբերյալ «Ականատես»-ը հրապարակել է առանձին հայտարարություն։

Դիտորդական առաքելությունը շարունակում է ստացված տվյալների, միջադեպերի և դրանց վերաբերյալ փաստական նյութերի ուսումնասիրությունը։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

3 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

3 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

3 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

3 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

3 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

3 ժամ ago