«Հրապարակ»․ Ուշագրավ ժողով է սպասվում
Tue, 29 Sep 2026 08:10:15 +0400
Դատավորները պատրաստվում են հերթական ժողովին։ Մեր տեղեկություններով՝ ժողովը գումարվելու է նոյեմբերի 6-ին։ Օրակարգում դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 2 անդամի՝ դատավորի եւ ոչ դատավորի ընտրությունն է։ Այսինքն, դատավորները պատրաստվում են ընտրել այն անձանց, որոնք առաջիկայում կարեւոր դեր են ունենալու դատավորների գործունեության գնահատման գործընթացում։ Թե ովքեր են հավակնելու այս պաշտոններին, եւ ում թեկնածությունները կստանան դատավորների աջակցությունը, հայտնի չէ։ Հատկանշական է, որ հանձնաժողովի ձեւավորումը տեղի է ունենում դատական համակարգի համար կարեւոր փուլում, ուստի նոյեմբերի 6-ի ժողովի արդյունքները կարող են ուշագրավ լինել։