«Հրապարակ»․ Մենք իրավունք չունենք մեկ պետության վրա շատ հիմնվել եւ իրավունք չունենք մյուսների հետ կամուրջներն այրել

«Հրապարակ»․ Մենք իրավունք չունենք մեկ պետության վրա շատ հիմնվել եւ իրավունք չունենք մյուսների հետ կամուրջներն այրել

Tue, 29 Sep 2026 09:15:36 +0400


«Հրապարակի» զրուցակիցը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի եւ անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է:

– Պարոն Զանոյան, որպես էներգետիկայի եւ անվտանգության փորձագետ, ռուսական գազի հետ կապված՝ ի՞նչ ռիսկեր եք տեսնում: Տեսակետներ կան, որ ռուսական կողմը կարող է բարձրացնել գազի սակագինը, անգամ վարկածներ են շրջանառվում, թե Ռուսաստանը կարող է ոչ թե գինը բարձրացնել, այլ ուղղակի փակել գազատարը եւ Հայաստանին առանց գազ թողնել: Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այս ոլորտում, ի՞նչ պետք է անել՝ կոլապսից խուսափելու համար:

– Այս թեման անուղղակիորեն կապ ունի էներգետիկայի հետ, բայց նաեւ քաղաքական թեմա է: Արտաքին քաղաքականության հետ է կապված այս հարցը: Նման հարցերը քաղաքական դիրքորոշման արդյունք են, արմատներն այնտեղ են: Ես ընդհանրապես բավականին թերահավատորեն եմ վերաբերվում խաղաղության այս գործընթացին: Ես չեմ կարծում, որ կարող է լինել միակողմանի խաղաղություն, եւ, ինչպես տեսնում ենք, խաղաղության այս ձգտումը երկկողմանի չէ: Մենք Ադրբեջանում ունենք գերիներ, Ադրբեջանի խոսույթը, մեղմ ասած, կոշտ է, Գանձասարը եւ այլ վայրեր սրբապղծության են ենթարկվում: Պատերազմից հետո մեր պատերազմի բանտարկյալները պետք է ազատության մեջ հայտնվեին, սակայն մինչ օրս նրանք բանտարկված են: Այնպես որ, խաղաղության ձգտումը միակողմանի է: Մեր թշնամին չի ուզում խաղաղություն: Ադրբեջանից կախվածությունների մեջ ընկնելն էլ խոհեմ քայլ չէ: Եթե մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղություն հաստատած լինեինք, ապա, անշուշտ, գազի հետ կապված հարցերն էլ կարող էինք լուծել նրանց հետ, բայց այս իրավիճակում, կրկնեմ` Ադրբեջանից կախվածության մեջ ընկնելը խոհեմ քայլ չեմ համարում: Այս հարցն ավելի շատ քաղաքական է, այլ ոչ թե էներգետիկ: Հայաստանի էներգետիկայի անվտանգության հարցերով ատոմակայանը պետք է զբաղվի: Մենք բնական ռեսուրսներով հարուստ չենք: Թերեւս Հայաստանի համար ավելի ձեռնտու է Իրանի հետ համագործակցել` բոլոր ոլորտներում, քան Ադրբեջանի: Իրանը մեր թշնամին չէ:

– Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց TRIPP երթուղու ֆիզիկական աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին: Բոլորից գաղտնի՝ որոշվել էր դրա մեկնարկը տալ 2026-ին, սակայն այժմ փոխվել է ժամկետը, եւ այդ մասին հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին:

– Կարծիք ունենալը՝ TRIPP-ի հետ կապված, շատ դժվար է, քանի որ հստակ տեղեկություններ չկան: Գուցե չկա վերջնական որոշում, գուցե կա, բայց չեն հրապարակում այդ մասին ինֆորմացիա: Կդժվարանամ այս փուլում խոսել TRIPP-ի մասին: Պետք է հստակ հասկանալ` Հայաստանն ինչպե՞ս պետք է օգտվի դրանից:

– Ձեր կարծիքով` Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ի՞նչ փուլում են: Ի՞նչ վտանգներ կան այս պահին: Եվ այդ հարաբերություններն ինչպե՞ս են ազդում Հայաստանի տնտեսության, կենսագործունեության վրա:

– Ես համամիտ եմ, որ Հայաստանը պետք է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարի: Ես կողմ եմ, որ Հայաստանը բոլոր կողմերի հետ ունենա կայուն հարաբերություններ, մասնավորապես` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, ինչու չէ` Չինաստանի հետ: Աշխարհաքաղաքական կարգը բազմաբեւեռ է դարձել, այն միաբեւեռ չի կարող լինել: Սառը պատերազմի ժամանակ կար երկու բեւեռ, բայց հետո այն դարձավ միաբեւեռ, կա՛մ ԱՄՆ-ի հետ էիր, կա՛մ` Ռուսաստանի, սակայն այսօր նման բան չկա: Անգամ արաբական նեղուցի (Հորմուզի նեղուց` Հ. Գ.) փոքր երկրները բոլորի հետ լավ հարաբերություններ ունեն, անգամ մրցակիցների հետ, օրինակ՝ նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ: Մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք մեկ պետության վրա այդքան շատ հիմնվել, բայց նաեւ իրավունք չունենք կամուրջներն այրել: Ես կողմ եմ, որ Հայաստանն ունենա լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ, բայց նաեւ մտահոգ եմ, որ այս աստիճան Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել են, կարիք չկար այսպես կապերը խզելու: Կարելի է բոլորի հետ արդյունավետ հարաբերություններ հաստատել: Ի վերջո, եթե մի պահ մոռանանք աշխարհաքաղաքական, ռազմավարական իրողությունները, երբեք չպետք է մոռանանք, որ առեւտրական կապերը Ռուսաստանի հետ են: Դրանք լուրջ կապեր են, ոչ միայն գազի հետ կապված, այլ մեր ընդհանուր տնտեսության: Հայաստանի արտահանման գլխավոր կետը Ռուսաստանն է, Հայաստանն այս պահին չունի արտահանման այլ խոշոր կետ: Պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարել՝ առանց ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը լուծարում է երդվյալ ատենակալների ինստիտուտը

Ռուսաստանը լուծարում է երդվյալ ատենակալների ինստիտուտը Tue, 29 Sep 2026 09:30:28 +0400 Ռուսաստանի գերագույն դատարանը…

2 րոպե ago

Հակառակը պետք է լիներ

Հակառակը պետք է լիներ Tue, 29 Sep 2026 09:00:10 +0400 Իդեալում հունիսի 7-ից հետո ի՞նչ…

32 րոպե ago

«Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր

«Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր Tue, 29 Sep 2026 08:45:01 +0400 Ուրբաթ օրը Աննա Հակոբյանն…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին

«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Tue, 29 Sep 2026 08:30:04 +0400 Արտաքին գործերի եւ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է

«Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է Tue, 29 Sep 2026 08:25:12 +0400 Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Միջնորդությունը դատարանը վարույթ չի ընդունել

«Հրապարակ»․ Միջնորդությունը դատարանը վարույթ չի ընդունել Tue, 29 Sep 2026 08:20:00 +0400 Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի…

1 ժամ ago