«Հրապարակ»․ Հիվանդ մտնում ես կալանավայր, եթե ասես` կիմանան, չասես` կանցնես առաջ

«Հրապարակ»․ Հիվանդ մտնում ես կալանավայր, եթե ասես` կիմանան, չասես` կանցնես առաջ

Tue, 29 Sep 2026 11:45:14 +0400


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Գագիկ Վասիլյանը «Հրապարակ»-ին ահազանգել է, թե իրենց կալանավայրում ՄԻԱՎ-ով վարակված անձանց պահում են առողջ դատապարտյալների հետ նույն խցերում։ «Բառի բուն իմաստով, անտերության են մատնված ՄԻԱՎ-ով հիվանդները։ Ոչ մի ձեւով տիրություն չեն անում։ Մի հատ էլ թուղթ ես ուզում՝ ամբողջովին սխալ են գրում, որպեսզի չկարողանաս այն ներկայացնել դատարան։ Ոչ մի բան չի փոխվում։ Կանխամտածված տարածում են այս հիվանդությունը կալանավայրում։ Ես 2008 թվականից հիվանդ եմ։ Մեկ հիվանդի հետ երեք առողջ կալանավորի են գցում, ու ոչ ոք դրա համար պատասխան չի տալու։ Տարածումը կանխելու որեւէ միջոց չեն ձեռնարկում, իրենց հետաքրքրում է միայն, որ խցում մարդկանց քանակը ճիշտ լինի։ Վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ասեղի միջոցով, նաեւ կան բազմաթիվ այլ տարբերակներ։ Կալանավորներից շատերը նույնիսկ չգիտեն, որ մանրուքներից էլ հնարավոր է վարակվել, օրինակ՝ ընդհանուր թելով, ասեղով կամ սափրվելու պարագաներով։

Երբ մտնում ես կալանավայր, ոչ ոք չի իմանում՝ դու հիվանդ ես, թե ոչ։ Եթե ասես, կիմանան, եթե չասես՝ այդպես էլ անցնում ես առաջ։ ՔԿԾ-ին էլ, ում էլ ասես, կասեն՝ մենք նման հարցի հետ գործ չունենք։ Իսկ բժշկական ՊՈԱԿ-ը, իբր, ամեն առավոտ բժիշկներ է ուղարկում, որոնք տեղեկություններ են հավաքում հիվանդությունների մասին ու գնում, բայց կանխարգելող որեւէ միջոց չի ձեռնարկվում։ Ինձ մոտ հիմա ամենածայրահեղ վիճակն է՝ չորրորդ կլինիկական փուլն է։ Ինձ մոտ եղել են մարդիկ, ճանաչել են ինձ, ես ինձ այնպես չեմ պահել, որ մարդիկ վախենան։ Բայց հիմա մենակ եմ, չեմ թողնում, որ ինձ մոտ մեկ այլ կալանավոր բերեն։ Ես համաձայն չեմ»։

«Քրեակատարողական բժշկու­թյուն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը, անդրադառնալով Վասիլյանի բարձրացրած հարցին, մեզ հետ զրույցում նշեց, որ ՄԻԱՎ-ով վարակված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն կարող ցուցաբերել, քանի որ դա օրենքի խախտում կլինի։ «Ինքը չի ուզում, որ իր մոտ մարդ գա. այդ հարցը մեր իրավական տիրույթից դուրս է։ Մեր մասով կարող ենք ասել, որ որեւէ ձեւով իրավախախտում չենք անում։ Ճիշտ հակառակը՝ եթե ես փորձեմ առանձին պահել անձին՝ այն հիմնավորմամբ, որ նա պետք է առանձին պահվի, իրավական առումով մեծագույն սխալ թույլ կտամ։ Մենք նման միջնորդություն հիմնարկի պետին չենք ներկայացրել, որպեսզի կոնկրետ անձին մեկուսի պահեն հիվանդության պատճառով։ Եթե անձն ինքն է ցանկանում մեկուսի մնալ, եւ հիմնարկի պետը դա կազմակերպել է, ապա դա հիվանդության հետ որեւէ առնչություն չունի»։

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ով վարակի փոխանցմանն ու կանխարգելմանը, Բաբայանը նշեց, որ արդեն երկու քրեակատարողական հիմնարկում դասընթացներ են անցկացնում ազատազրկված անձանց համար՝ նրանց այդ հարցերի վերաբերյալ իրազեկելու նպատակով։ «Պետք է հասկանան, որ հենց այդպես վիրուսը չի փոխանցվում»։ Հիշեցնենք, որ, ըստ բժշկական հետազոտությունների, ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով, ՁԻԱՀ-ը` նաեւ արյան հետ առնչությունների, բաց վերքերի եւ այլն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում

Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում Tue, 29 Sep 2026 11:41:30 +0400 ԱԺ…

13 րոպե ago

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան

ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Tue, 29 Sep 2026 11:30:02 +0400 Շախմատի…

25 րոպե ago

«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ նա», «Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին»

«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ նա», «Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին» Tue, 29 Sep 2026 11:25:12 +0400…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները

«Հրապարակ»․ Մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները Tue, 29 Sep…

39 րոպե ago

Չի կարելի դուրս թողնել Հայաստանը․ ի՞նչ է զեկուցել Լիխաչովը Պուտինին

Չի կարելի դուրս թողնել Հայաստանը․ ի՞նչ է զեկուցել Լիխաչովը Պուտինին Tue, 29 Sep 2026 11:02:48…

52 րոպե ago

Ուսուցիչ է զոհվել կրակոցներից․ միջադեպ՝ Թուրքիայի դպրոցներից մեկում

Ուսուցիչ է զոհվել կրակոցներից․ միջադեպ՝ Թուրքիայի դպրոցներից մեկում Tue, 29 Sep 2026 11:00:15 +0400 Թուրքիայի…

55 րոպե ago