Իսրայելն էլի բարձրաստիճան հրամանատար է սպանել
Tue, 29 Sep 2026 12:30:57 +0400
Իսրայելական բանակը և ընդհանուր անվտանգության ծառայությունը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասին և սպանել ՀԱՄԱՍ-ի Հյուսիսային բրիգադի հրամանատար Ազ-ալ-Դին Բիկին։
Ըստ միջազգային ԶԼՄ-ների, նա այս պաշտոնը ստանձնել էր Ահմեդ ալ-Ղանդուրի սպանությունից հետո, նախկինում ղեկավարելով բրիգադի ռազմական հետախուզությունը։
«Մինչ հարվածը՝ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար, այդ թվում՝ ճշգրիտ ուղղորդվող զինամթերքի կիրառումը և օդային հետախուզությունը», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։