«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Tue, 29 Sep 2026 15:52:18 +0400


Գիտությունը մեկ շաբաթով դուրս եկավ լաբորատորիաների ու լսարանների սահմաններից՝ դառնալով հազարավոր երեխաների, պատանիների և մեծահասակների համար բացահայտումների, փորձարկումների ու նոր գաղափարների հարթակ։ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» խորագրով «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր։

Գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված ապակենտրոնացված միջոցառումներն անցկացվել են ողջ երկրում, իսկ փառատոնային օրերը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ERNA փառատոնի շրջանակում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն լսելու գիտության մասին, այլև սեփական փորձով բացահայտելու այն՝ գիտափորձերի, խաղերի, ինտերակտիվ տաղավարների, կինոդիտումների և նորարարական նախաձեռնությունների միջոցով։

«Team-ը, ստեղծման առաջին օրվանից սահմանելով իր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել է նպաստել մեր երկրում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ գիտությունը և տեխնոլոգիաները հասանելի կլինեն հասարակության լայն հատվածներին։ «Գիտության շաբաթը» կարևոր նախաձեռնություն է նաև նրանով, որ գիտությունը դուրս է բերում մասնագիտական և ակադեմիական միջավայրից, այն դարձնում է ավելի արկածային, հետաքրքիր և հասանելի երեխաների և պատանիների համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

«Շատ կարևոր է գիտության հանդեպ հետաքրքրությունը հենց մանկուց մեծացնելը, պահպանելն ու այնպես անելը, որ ավելի շատ մարդ հետաքրքրվի, զբաղվի գիտությամբ, ճարտարագիտությամբ, բարձրորակ մասնագետ դառնա և կարողանա բարդ խնդիրներ լուծել, որոնք իրենց հերթին էլ կզորացնեն Հայաստանը»,-նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը:

Այս տարվա «Գիտության շաբաթվա» մասշտաբն արտահայտվում է նաև մասնակցության ցուցանիշներով։ Կրթական աշխատանքային գրքույկները ներբեռնել են ավելի քան 400 դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաև ավելի քան 200 անհատներ։ Գիտահեն առցանց խաղերը հինգ օրերի ընթացքում խաղացվել են մի քանի հարյուր անգամ, իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթին ներկայացվել է ավելի քան 50 աշխատանք։

Team-ը փառատոնային օրերին ներկայացել է ինտերակտիվ տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով խաղալու, լուսանկարվելու և զգալու տիեզերական արագությունը:

Team Telecom Armenia-ն շարունակում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանում գիտական և տեխնոլոգիական մտածողության զարգացմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Wed, 30…

12 րոպե ago

Բաքուն ներկայանում է ոչ միայն որպես բանակցող կողմ, այլ որպես խաղաղության ճարտարապետ

Բաքուն ներկայանում է ոչ միայն որպես բանակցող կողմ, այլ որպես խաղաղության ճարտարապետ Wed, 30 Sep…

13 րոպե ago

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին Wed, 30 Sep 2026 17:40:36 +0400 Յունիբանկը միացել…

18 րոպե ago

24-ամյա սպորտսմեն է մահացել

24-ամյա սպորտսմեն է մահացել Wed, 30 Sep 2026 17:30:29 +0400 24 տարեկանում մահացել է ֆրանսիացի…

28 րոպե ago

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին Wed, 30 Sep 2026 17:15:11 +0400 Վաղարշապատի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը ներկայացրել…

44 րոպե ago

Ինչպես Ալիկ Ալեքսանյանը եկավ դատարանի դահլիճ

Ինչպես Ալիկ Ալեքսանյանը եկավ դատարանի դահլիճ Wed, 30 Sep 2026 16:53:14 +0400 Latest news from…

1 ժամ ago