Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Tue, 29 Sep 2026 17:38:23 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչությունը համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նշվում է, որ երկու դեպքում էլ քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

ԿԸՀ-ն հիշեցնում է, որ քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, այլ ապրանքներ կամ ծառայություններ տալը կամ խոստանալը։ Քարոզչական նյութեր չի կարելի տեղադրել, մասնավորապես, դպրոցներում, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտում և տաքսիներում։ Արգելվում է նաև պոկել, պատռել կամ վնասել քարոզչական պաստառները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորը պատասխան են տալու ընկերոջս մահվան համար

Բոլորը պատասխան են տալու ընկերոջս մահվան համար Wed, 11 Nov 2026 11:27:52 +0400 «Ուժեղ Հայաստան»…

9 րոպե ago

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից Wed, 11 Nov 2026 11:22:42 +0400 Ժամանակն է վախենալ այս…

15 րոպե ago

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու Wed, 11 Nov…

22 րոպե ago

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո

Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ Արսեն Գևորգյանի մահվանից հետո Wed, 11 Nov…

37 րոպե ago

#Ուղիղ․ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

#Ուղիղ․ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց Wed, 11 Nov 2026 10:57:17…

40 րոպե ago

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել Wed, 11 Nov 2026…

51 րոպե ago