Իսկ ինչո՞ւ հետաձգվեց աղմկահարույց նախագիծը

Իսկ ինչո՞ւ հետաձգվեց աղմկահարույց նախագիծը

Wed, 30 Sep 2026 12:34:47 +0400


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգից հանվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ նախագծի քննարկումը որոշվել է հետաձգել՝ ոլորտի մասնագետների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Նրա խոսքով՝ նախագիծը մասնագետների հետ նախնական քննարկման փուլում է եղել, և այդ ընթացքում մի շարք հարցեր են առաջացել, որոնք լրացուցիչ հստակեցման կարիք ունեն։ Թունյանը նշել է, որ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելուց հետո այն կրկին կքննարկվի ոլորտի ներկայացուցիչների հետ, ապա կներկայացվի հանձնաժողովին։

Թունյանի խոսքով՝ նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են արդեն 2-3 տարի։ Նա նշել է, որ նախատեսվող կարգավորումներն ունեն ոչ միայն հարկային և ստվերի դեմ պայքարի, այլև անվտանգության բաղադրիչ։

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ համակարգի նպատակներից մեկը Հայաստանի քաղաքացիներին օգտագործված կամ գողացված հեռախոսների՝ որպես նոր սարքեր վաճառելու դեպքերից պաշտպանելն է։ Նա նաև ընդգծել է, որ նախագծի քննարկումը հետաձգելու որևէ այլ նպատակ չկա, և այն պետք է հնարավորինս մանրամասն ու հրապարակային քննարկման ենթարկվի, քանի որ վերաբերում է քաղաքացիների առօրյային։

Նիստում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն էլ նշել է, որ նախագծում անհրաժեշտ է առավել հստակ սահմանել կիրառելի և չափելի ձևակերպումներ։ Նրա խոսքով՝ տեխնիկական կարգավորումները պետք է ավելի հստակ ուրվագծված լինեն, հատկապես՝ ֆիսկալ խնդիրների կարգավորման համատեքստում։

Նախագծով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության պետական համակարգ։ Առաջարկվում է նաև քաղաքացիներին հնարավորություն տալ առցանց գրանցել նոր գնված հեռախոսի IMEI կոդը։

Նախագիծը նախատեսում է նաև բջջային կապի ծառայությունների մատուցման ժամանակ IMEI կոդի համապատասխանության պարտադիր պահանջ։ Բացի այդ, նախատեսվում է ապահովել պետական մարմինների, մաքսային ծառայությունների և կապի օպերատորների միջև IMEI տվյալների շտեմարանների փոխգործելիությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիան Իսրայելին դնում է դժվար կացության մեջ․ ԶԼ Մ

Թուրքիան Իսրայելին դնում է դժվար կացության մեջ․ ԶԼ Մ Wed, 30 Sep 2026 13:30:23 +0400…

10 րոպե ago

Ռուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ մանրամասներ

Ռուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ մանրամասներ Wed, 30 Sep…

40 րոպե ago

Որոշ տիրադավների և կարգալույծ հոգևորականների ականջներն են երևում այդ զեկույցի հետևից

Որոշ տիրադավների և կարգալույծ հոգևորականների ականջներն են երևում այդ զեկույցի հետևից Wed, 30 Sep 2026…

40 րոպե ago

«Վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»

«Վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք» Wed, 30 Sep 2026 12:55:12 +0400 ԱԺ տնտեսական հարցերի մշտական…

45 րոպե ago

Դիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակ

Դիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակ Wed, 30 Sep 2026 12:45:35 +0400 Դիլիջան…

55 րոպե ago

Եվրոպական ուղի, բայց ԵԱՏՄ պահա՞նջ․ IMEI-ների նախագծի շուրջ հարցեր են կուտակվում

Եվրոպական ուղի, բայց ԵԱՏՄ պահա՞նջ․ IMEI-ների նախագծի շուրջ հարցեր են կուտակվում Wed, 30 Sep 2026…

1 ժամ ago