Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Իսկ ինչո՞ւ հետաձգվեց աղմկահարույց նախագիծը

Իսկ ինչո՞ւ հետաձգվեց աղմկահարույց նախագիծը

Wed, 30 Sep 2026 12:34:47 +0400


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգից հանվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ նախագծի քննարկումը որոշվել է հետաձգել՝ ոլորտի մասնագետների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Նրա խոսքով՝ նախագիծը մասնագետների հետ նախնական քննարկման փուլում է եղել, և այդ ընթացքում մի շարք հարցեր են առաջացել, որոնք լրացուցիչ հստակեցման կարիք ունեն։ Թունյանը նշել է, որ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելուց հետո այն կրկին կքննարկվի ոլորտի ներկայացուցիչների հետ, ապա կներկայացվի հանձնաժողովին։

Թունյանի խոսքով՝ նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են արդեն 2-3 տարի։ Նա նշել է, որ նախատեսվող կարգավորումներն ունեն ոչ միայն հարկային և ստվերի դեմ պայքարի, այլև անվտանգության բաղադրիչ։

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ համակարգի նպատակներից մեկը Հայաստանի քաղաքացիներին օգտագործված կամ գողացված հեռախոսների՝ որպես նոր սարքեր վաճառելու դեպքերից պաշտպանելն է։ Նա նաև ընդգծել է, որ նախագծի քննարկումը հետաձգելու որևէ այլ նպատակ չկա, և այն պետք է հնարավորինս մանրամասն ու հրապարակային քննարկման ենթարկվի, քանի որ վերաբերում է քաղաքացիների առօրյային։

Նիստում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն էլ նշել է, որ նախագծում անհրաժեշտ է առավել հստակ սահմանել կիրառելի և չափելի ձևակերպումներ։ Նրա խոսքով՝ տեխնիկական կարգավորումները պետք է ավելի հստակ ուրվագծված լինեն, հատկապես՝ ֆիսկալ խնդիրների կարգավորման համատեքստում։

Նախագծով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության պետական համակարգ։ Առաջարկվում է նաև քաղաքացիներին հնարավորություն տալ առցանց գրանցել նոր գնված հեռախոսի IMEI կոդը։

Նախագիծը նախատեսում է նաև բջջային կապի ծառայությունների մատուցման ժամանակ IMEI կոդի համապատասխանության պարտադիր պահանջ։ Բացի այդ, նախատեսվում է ապահովել պետական մարմինների, մաքսային ծառայությունների և կապի օպերատորների միջև IMEI տվյալների շտեմարանների փոխգործելիությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը Sat, 19 Sep 2026 21:05:45 +0400 Հայաստանի նոր ատոմակայանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով