Թուրքիան Իսրայելին դնում է դժվար կացության մեջ․ ԶԼ Մ

Թուրքիան Իսրայելին դնում է դժվար կացության մեջ․ ԶԼ Մ

Wed, 30 Sep 2026 13:30:23 +0400


Իսրայելական մամուլը գրում է, որ Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև տարածաշրջանում Անկարայի աճող ռազմական և դիվանագիտական ներկայությունը սահմանափակում են Իսրայելի ռազմավարական ծրագրերը և նպաստում նրա տարածաշրջանային մեկուսացմանը։

The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Իսրայելի անվտանգության ոլորտի պաշտոնյաները Թուրքիայի այդ քայլերը դիտարկում են որպես Իսրայելի հնարավորությունները սահմանափակելուն և տարածաշրջանում նրա դիրքերը թուլացնելուն միտված գործողություններ։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված հիշյալ համաձայնագիրը, շրջանցելով Կրետե և Հռոդոս կղզիները, Թուրքիայի ափերից մինչև Լիբիայի ափեր ձևավորել է «միջանցք»։ Թուրքիայի ռազմական ներկայության հետ մեկտեղ այս իրավիճակը Միջերկրական ծովը «փաստացի բաժանել է երկու մասի»։

Թերթը նաև գրում է, որ Լիբիային ցուցաբերած ռազմական աջակցության դիմաց Թուրքիան ստացել է «Լիբիայի նավահանգիստներում ներկայություն ունենալու, օդային ներկայություն ապահովելու և Լիբիայի տարածքում էներգետիկ պաշարներ որոնելու իրավունքներ»։

Նշվում է նաև, որ ստեղծված անվտանգային իրավիճակը Թուրքիային հնարավորություն է տալիս տարածաշրջանում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծել և իր սահմաններից զգալիորեն հեռու տարածքներում ազդեցություն ունենալ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական գործունեության, այդ թվում՝ ծովային առևտրի վրա։

Իսրայելական պարբերականի պնդմամբ՝ այդ քայլերը կարող են խոչընդոտել կամ առնվազն դժվարացնել Իսրայելից դեպի Կիպրոսի, այնուհետև Հունաստանի տարածքով Եվրոպա նախատեսվող բնական գազի խողովակաշարի նախագծի իրականացումը։

Ընդգծվում է, որ Իսրայելի ներմուծման 98 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով, ինչի պատճառով Թել Ավիվը մտահոգված է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ակտիվությամբ։

Ըստ հրապարակման՝ իսրայելցի պաշտոնյաները ստեղծված իրավիճակը բնութագրում են հետևյալ կերպ․ «Թուրքիան Իսրայելին նեղն է գցում», փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին

Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին Wed, 30 Sep 2026 17:15:11 +0400 Վաղարշապատի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը ներկայացրել…

10 րոպե ago

Ինչպես Ալիկ Ալեքսանյանը եկավ դատարանի դահլիճ

Ինչպես Ալիկ Ալեքսանյանը եկավ դատարանի դահլիճ Wed, 30 Sep 2026 16:53:14 +0400 Latest news from…

32 րոպե ago

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել Wed, 30 Sep 2026 16:45:46…

40 րոպե ago

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Wed, 30 Sep 2026 16:21:07 +0400 Հանրակրթական ուսումնական…

1 ժամ ago

Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին

Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին Wed, 30 Sep 2026 16:16:12 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

1 ժամ ago

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ Wed, 30 Sep 2026 16:00:23 +0400 Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է…

1 ժամ ago