Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ

Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ

Wed, 30 Sep 2026 21:40:52 +0400


Team Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։ Տեղաբաշխման բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։

Նախագծի հաջող ավարտի մասին Team ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է Freedom Broker Armenia-ի կազմակերպած «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային և ֆինանսական երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում։

Հայկ Եսայանը մասնակցել է «Կապիտալի շուկաների առանցքային դերի ուժեղացումը Հայաստանի տնտեսական ապագայի ձևավորման գործում» պանելային քննարկմանը, որի առանցքային թեմաներն էին բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների զարգացումը, հայկական ընկերությունների IPO հնարավորությունները և կապիտալի շուկայի դերը որպես բիզնեսի երկարաժամկետ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր։

«Սկսելով հեռահաղորդակցության ոլորտից՝ Team-ը ձևավորել է հայկական կապիտալով խոշորագույն բիզնես խմբերից մեկը, որն այսօր արդեն ակտիվներ ունի չորս երկրում։ Այս արդյունքի հիմքում հետևողական և հիմնարար աշխատանքն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, ֆինանսական և բանկային ոլորտի մեր գործընկերներին, ինչպես նաև բոլոր ներդրողներին, որոնք այս ճանապարհն անցնում են մեզ հետ՝ իրենց ներդրմամբ դառնալով Հայաստանում ձևավորվող և միջազգային շուկաներում ընդլայնվող խոշոր բիզնես խմբի զարգացման պատմության մի մասը։ Խմբի ընկերություններն այսօր ստեղծում են նոր նախագծեր, աշխատատեղեր և տնտեսական արժեք Հայաստանի համար։ Եվ սա մեր համատեղ զարգացման միայն սկիզբն է»,-ամփոփելով պարտատոմսերի տեղաբաշխման նախագծի հաջող ավարտը՝ նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։

«Team Holding-ի պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխումը ցույց է տալիս, որ կապիտալի շուկան կարող է հայկական բիզնեսի զարգացման համար երկարաժամկետ ֆինանսավորման գործուն աղբյուր դառնալ։ Որպես պարտատոմսերի ծրագրի բոլոր փուլերի տեղաբաշխող՝ մենք աջակցել ենք ընկերությանը ներգրավելու իր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը՝ միաժամանակ ներդրողներին առաջարկելով տեղական շուկայում ներդրումներ կատարելու նոր հնարավորություններ։ Մեր նպատակն է, որ կապիտալի շուկայի

հնարավորություններից օգտվեն ավելի շատ հայկական ընկերություններ։ Նման ծրագրերի իրականացումը ձևավորում է փորձ և վստահություն՝ հիմք ստեղծելով նոր թողարկումների և շուկայի հետագա զարգացման համար»,-նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Team Holding ընկերության պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 31,5 մլն ԱՄՆ դոլար և 1,4 մլրդ ՀՀ դրամ։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ՝ երեք փուլով։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են Team ընկերությունների խմբի ռազմավարական ուղղությունների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, գործող բիզնես ուղղությունների ընդլայնմանը և ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

Այսօր Team ընկերությունների խումբը միավորում է հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, շինարարության, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի, հյուրընկալության և այլ ոլորտներում գործող ընկերություններ։

Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումը գործնական օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է նպաստել բիզնեսի մասշտաբավորմանը, ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցմանը և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

_______________________________________

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բորքերային, արժեթղթերի պահառության և արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն մեր ժամանակակից առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում,

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել Wed, 30 Sep 2026 23:55:17 +0400 Ֆրանսիայում դպրոցականների…

13 րոպե ago

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին Wed, 30 Sep 2026 23:45:02 +0400 Եվրամիության վեց երկիր՝ Գերմանիայի…

23 րոպե ago

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան Wed, 30 Sep 2026 23:34:08…

34 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստն ավարտում է կարիերան

Հայտնի ֆուտբոլիստն ավարտում է կարիերան Wed, 30 Sep 2026 23:15:59 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին…

52 րոպե ago

Եկեղեցին «բարենորոգելու» իշխանությունների նպատակադրումները հակասահմանադրական են և միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը

Եկեղեցին «բարենորոգելու» իշխանությունների նպատակադրումները հակասահմանադրական են և միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը Wed, 30 Sep 2026…

60 րոպե ago

С-400 համակարգերը Թուրքիայից հանում են

С-400 համակարգերը Թուրքիայից հանում են Wed, 30 Sep 2026 23:04:00 +0400 Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը…

1 ժամ ago