«Հրապարակ»․ Կենսաթոշակառու բուժաշխատողների թիվը հայտնի չէ

«Հրապարակ»․ Կենսաթոշակառու բուժաշխատողների թիվը հայտնի չէ

Thu, 01 Oct 2026 11:15:10 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Սեպտեմբերի 17-ի դրությամբ Տավուշի մարզի պետական առողջապահական հիմնարկներում ընդհանուր քանի՞ մարդ է աշխատում, նրանցից քանի՞սն է կենսաթոշակային տարիքի»։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական կազմակերպություններում աշխատում է 313 անձ։ Կենսաթոշակառուների թվաքանակի հաշվառում չի իրականացվում»։

Տավուշի մարզի գյուղական բժշկական հիմնարկները՝ բժշկական ամբուլատորիաները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները գտնվում են մարզպետի աշխատակազմի անմիջական ենթակայության ներքո, սակայն մարզպետի աշխատակազմում, պարզվում է` հաշվառում չի իրականացվում, թե մարզի գյուղական առողջապահական հիմնարկներում քանի կենսաթոշակառու աշխատակից կա։ Կենսաթոշակառու աշխատողների քանակն իմանալը հնարավորություն կտար հասկանալու, թե Տավուշի գյուղերի առողջապահական հիմնարկներում աշխատող կենսաթոշակառուներն այդ հիմնարկների աշխատողների թվի քանի տոկոսն են կազմում, ինչ հաստիքներ են զբաղեցնում կենսաթոշակառուները, մարզի գյուղական առողջապահական հիմնարկներում որքանով է հրատապ կադրերի սերնդափոխության խնդիրը եւ այլն։ Տավուշի մարզպետի աշխատակազմում 66 աշխատակից կա, սակայն աշխատակազմն իր ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմի մասին կարեւոր տեղեկատվության, փաստորեն, չի տիրապետում։ Դա՝ այն դեպքում, որ մարզպետի աշխատակազմն անմիջական կերպով լոկ 2 ոլորտ է ղեկավարում՝ մարզի գյուղական բուժհիմնարկները եւ հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

8 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

8 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

8 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

9 ժամ ago