«Ստացվում է՝ ժողովուրդը դեռ մի բան էլ պարտք է Թաթային, հա՞»

«Ստացվում է՝ ժողովուրդը դեռ մի բան էլ պարտք է Թաթային, հա՞»

Thu, 01 Oct 2026 11:13:51 +0400


Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը, ինչպես հայտնի է, եղել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանը։ Զրույցի ընթացքում Վիրաբյանն անդրադարձել է նաև Հանրապետության հրապարակում Թաթա Սիմոնյանի ելույթի շուրջ առաջացած աղմուկին, մասնավորապես՝ երգչին վճարված 20 միլիոն դրամի վերաբերյալ քննարկումներին։

Փոխնախարարը պարզաբանել է, որ նշված 20 միլիոն դրամը ամբողջությամբ Թաթա Սիմոնյանին՝ որպես անձնական հոնորար, չի վճարվել։ Նրա խոսքով՝ այդ գումարը տրամադրվել է ամբողջական երաժշտական նախագծի իրականացման համար։

Վիրաբյանի ներկայացմամբ՝ նախագծի վրա աշխատել է մի ամբողջ թիմ, և գումարները բաշխվել են տարբեր ուղղություններով՝ երաժիշտների վարձատրության, կազմակերպչական և այլ աշխատանքների համար։ Նա նաև նշել է, որ այդ 20 միլիոն դրամից կազմակերպությունը վճարել է ավելացված արժեքի հարկը։

Այսինքն՝ փոխնախարարը հերքել է այն ընկալումը, թե պետական բյուջեից հատկացված ամբողջ 20 միլիոն դրամը ստացել է հենց Թաթա Սիմոնյանը։

Սակայն Վիրաբյանի պարզաբանումները հանրության շրջանում միանշանակ չեն ընդունվել։ Հանրայինի հրապարակումների մեկնաբանություններում որոշ օգտատերեր շարունակել են հարցադրումներ անել գումարի չափի և դրա ծախսման վերաբերյալ։

Մասնավորապես, մեկնաբանություններում հնչել է նաև հեգնական արձագանք: «Ստացվում է՝ ժողովուրդը դեռ մի բան էլ պարտք է Թաթային, հա՞»,- նշել է օգտատերերից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: միլիոն

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

4 ժամ ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

4 ժամ ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

4 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

4 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

5 ժամ ago